00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիային F-16-ի վաճառքը բարդացնող փոփոխությունը

© AP Photo / Mosa'ab Elshamy F16
 F16  - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
F16
Բաժանորդագրվել
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող Թուրքիայի նախագահին թույլ տալ ՆԱՏՕ-ում իր երկրի կարգավիճակը նորից ու նորից օգտագործել սեփական արարքների հետևանքներից խուսափելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել 2023 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի հաստատած նախագծում արվող փոփոխությանը, որը պետք է դժվարացնի Թուրքիային նոր F-16 կործանիչների վաճառքը։ Փոփոխության ընդունման մասին Twitter-ում հայտնել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Անկարային կործանիչներ մատակարարելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը։ Նա հույս էր հայտնել, որ այդ թույլտվությունը կհաջողվի ստանալ։
Միևնույն ժամանակ, դեմոկրատ Քրիս Պապասի և մի շարք այլ օրենսդիրների առաջարկած փոփոխությանը կողմ է քվեարկել 244 կոնգրեսական, այդ թվում` 184 դեմոկրատ և 60 հանրապետական։
Ինչպես հարցի քննարկմանը նշել է Փալոնը, Թուրքիային ամերիկյան ժամանակակից կործանիչների վաճառքը չի դրդի Էրդողանին լավ դաշնակից դառնալ։ Ամերիկացի քաղաքական գործիչը համարում է, որ այդ զենքն ավելի շուտ տարածաշրջանում նոր զոհերի և ավերումների կհանգեցնի։

«Մենք չենք կարող թույլ տալ Էրդողանին շարունակել օգտագործել ՆԱՏՕ-ում Թուրքիայի կարգավիճակը սեփական արարքների հետևանքներից խուսափելու համար»,- ընդգծել է կոնգրեսականը։

Փոփոխությունն արգելում է F-16 և այդ կործանիչների արդիականացման համար նախատեսված բաղկացուցիչ մասերի վաճառքը կամ փոխանցումն Անկարային, այն պարագայում, եթե ԱՄՆ նախագահը չհաստատի, որ այդ փոխանցումը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին, և եթե Կոնգրեսին չերաշխավորի, որ փոխանցումից անմիջապես առաջ 120 օրվա ընթացքում Թուրքիայի կառավարությունը չի խախտել Հունաստանի ինքնիշխանությունը, այդ թվում՝ օդային տարածքը։
Նախագահը Ներկայացուցիչների պալատի և Սենատի համապատասխան կոմիտեներին պետք է երաշխավորի նաև, որ Թուրքիան չի խաթարել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ընդհանուր անվտանգությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցում էր հղել Թուրքիային` Անկարայի կողմից ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից նրան հեռացնելու մասին։ Վաշինգտոնը չեղարկել էր Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը` ստորագրելով այն F-35-ի նախագծի մյուս 7 գործընկերների հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել էր այլ կործանիչներ գնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի (F-16): Այդ հարցը անհրաժեշտ է համաձայնեցնել ԱՄՆ Կոնգրեսում։ Պետդեպը փորձում է համոզել կոնգրեսականներին, որ գործարքը համապատասխանում է Վաշինգտոնի շահերին։
Ամերիկայի հրեական կոմիտեն և 35 կոնգրեսականներ պահանջում են Թուրքիային չվաճառել F-16-ներ
Լրահոս
0