00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի գլխավոր խնդիրն առաջնորդության ճգնաժամն է. Պուտինը համարժեք մրցակից չունի

© AP Photo / Leon NealԲորիս Ջոնսոն
Բորիս Ջոնսոն - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
Բորիս Ջոնսոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եվրոպական առաջնորդների մասշտաբները չեն համապատասխանում Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերներին, կարծում է ՌԻԱ Նովոստիի հեղինակը:

Պյոտր Ակոպով

Նախօրեին Ճապոնիայում հուղարկավորեցին նախկին վարչապետ Աբեին, իսկ երեկ բրիտանացի պահպանողականները սկսեցին կուսակցության նոր առաջնորդի ընտրության ընթացակարգը, որը կփոխարինի հեռացողին:
Բորիս Ջոնսոնի հրաժարականն ու Սինձո Աբեի սպանությունը մատնանշեցին Արևմուտքի՝ մեր աշխարհաքաղաքական հակառակորդի կարևորագույն խնդիրը, որի հետ մենք բախվել ենք գործնականում միջնորդավորված պատերազմի վիճակում։ Խոսքը առաջնորդության ճգնաժամի մասին է։ Եթե անգամ սովորական ժամանակներում անձի դերը մեծ է, էլ ինչ ասել այնպիսի բեկումնային ու թեժ դարաշրջանի մասին, ինչպիսին մեր օրերն են:
Ջոնսոնն ու Աբեն իրենց երկրների ոչ միայն ամենաազդեցիկ, այլև ուժեղագույն քաղաքական գործիչներից էին, ընդ որում, հաշվի առնենք, որ Մեծ Բրիտանիան ու Ճապոնիան ոչ միայն «Մեծ յոթնյակի» մաս են կազմում, այլև գլոբալ մակարդակում կարևորագույն խաղացողներ են (ինչը չես ասի նույն «Յոթնյակի» անդամ Կանադայի և Իտալիայի մասին)։
Աբեն արդեն չէր գլխավորում Ճապոնիայի կառավարությունը, սակայն ղեկավարում էր իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խոշորագույն խմբակցությունը, ինչը, նրա փորձի և անձնական հատկանիշների հետ միասին, նրան թիվ մեկ կերպարն էր դարձնում ճապոնական քաղաքականության մեջ: Նրան պետք չէր կրկին զբաղեցնել վարչապետի աթոռը, որպեսզի իր երկրի քաղաքականության վրա հսկայական (և բոլորին գերազանցող) ազդեցություն ունենար։
Ջոնսոնը ոչ միայն ամենավառ և խելացի բրիտանացի քաղաքական գործիչն է, այլև ամենահավակնոտը: Եվ գրեթե կասկած չկա, որ նա կվերադառնա Դաունինգ Սթրիթ, բայց որոշ ժամանակ նրա ազդեցությունը չնչին կլինի և նա ստիպված կլինի իրադարձություններին կողքից հետևել։
Չնայած Աբեի սպանությունը միայնակ մոլեռանդ ֆանատիկի ձեռքի գործն էր, իսկ Ջոնսոնի հեռացումը կառավարության և կուսակցության նրա գործընկերների դժգոհության արդյունքը, նրանք մի ընդհանուր նմանություն ունեն. ուժեղ առաջնորդներ են ոչնչացվել։ Այո, երկու միապետություններն էլ ուժեղ միանձնյա ղեկավարության ավանդույթով երկրների շարքին չեն դասվում, բայց և չեն բացառում հզոր դեմքերի ղեկավարությունը։ Առավել ևս, կրկնենք, ճգնաժամային ժամանակներում, որոնք ճգնաժամային են թե՛ Արևմուտքի, թե՛ ամբողջ աշխարհի համար։
Բայց գուցե Ջոնսոնի հեռանալն ու Աբեի սպանությունը պատմականորեն պատահական չե՞ն։ Այն առումով, որ դրանք խորհրդանշումեն մի ամբողջ դարաշրջանի՝ արևմտյան գերակայության ժամանակների ավարտը։ Փետրվարի24-ին վերջնականապես վերջակետ դրվեց արևմտյան դարաշրջանին, և մեր հատուկ գործողությանը «Մեծ յոթնյակի» երկրների արձագանքը միայն հաստատեց դա։ Ավելի ճիշտ՝ ոչ թե արձագանքը, այլ այն, թե ինչպես Ռուսաստանին պատժելու և մեկուսացնելու Արևմուտքի փորձը անդրադարձ հարվածով հենց Արևմուտքին կպավ։
Հարցը միայն այն չէ, որ ամբողջ ոչ արևմտյան աշխարհը հրաժարվեց Արևմուտքի կողքին կանգնել (որքան էլ չի ուզում նրա պատժամիջոցների տակ ընկնել), այլ այն, որ թե ինչպես պատժամիջոցները բումերանգի պես վերադարձան արևմտյան երկրների ղեկավարներին։
Հասկանալի է, որ «Յոթնյակի» երկրներից յուրաքանչյուրում սեփական ներքաղաքական դժվարություններն են եղել, իսկ էներգետիկ ճգնաժամը միայն ավելացրել է թափը, բայց դժվար է չնկատել, որ դեռ հինգ ամիս էլ չի անցել, իսկ Արևմուտքի առաջատար երկրների մեծ մասում իշխանություններն արդեն մեծ խնդիրներ ունեն։
Բայդենի վարկանիշն ընկել է մինչև 30 տոկոս, և դա գործնականումերաշխավորում է նոյեմբերին միջանկյալ ընտրություններում իշխող դեմոկրատների պարտությունը, այսինքն՝ կուսակցական երկիշխանության և Սպիտակ տուն— Կոնգրես մակարդակի հակամարտության հաստատումը:
Էմանուել Մակրոնը հաղթեց նախագահական ընտրություններում, բայց պարտվեց խորհրդարանականում, և հիմա նրա կառավարության համար դժվար է հենվել խորհրդարանական մեծամասնության վրա։
Պառակտվել է Իտալիայի իշխող կոալիցիայի գլխավոր կուսակցությունը՝«Հինգ աստղերից» դուրս է եկել արտգործնախարար Դի Մայոն՝ իր հետ տանելով խորհրդարանի ևս վեց տասնյակ պատգամավորների: Ու թեև Կոնտիի կառավարությանը դեռ ոչինչ չի սպառնում, այստեղպառակտման պատճառ է դարձել հենց Ուկրաինային զենք մատակարարելու հարցը։
Այդ նույն խնդիրը խարխլում է նաև գերմանական կաբինետը. թեև հրապարակավ մատակարարումների դանդաղկոտության համար նրա վրա միայն ընդդիմությունն է գրոհում ՔԴՄ նոր առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, բայց կանցլեր Շոլցն արդեն պետք է անհանգստանա «լուսացուցային» կոալիցիայի անվտանգության համար։«Կանաչները» տրամադրված են մեծ աջակցությունցուցաբերել Ուկրաինային, իսկ լիբերալ դեմոկրատներըցանկանում են սառեցնել մաքուր էներգետիկայի անցնելու նրանց եռանդը. չէ՞ որ քանի որ ռուսական գազի մատակարարմանայսպիսի ճգնաժամ է, կարելի է նաև հետաձգել «կեղտոտ» էներգիայից հրաժարվելը։
Բրիտանական իշխանության ճգնաժամը Ջոնսոնի հրաժարականով չի ավարտվի, ընդհակառակը, այն երկու տարվա ընթացքում, որոնք մնացել են մինչև հերթական խորհրդարանական ընտրությունները, կարելի է սպասել նույնիսկ վարչապետների շքերթի՝ իտալա-ճապոնական հին ոճով։
ՆԱՏՕ–ի խելահեղ ռազմավարությունը. Ռուսաստանի և Չինաստանի կրկնակի զսպման ճանապարհին
Այսինքն ստացվում է, որ «Յոթնյակի» բոլոր առանցքային երկրների կառավարությունների վիճակը (Կանադայի նախագահ Թրյուդոյի վարկանիշը նույնպես չի աճում) էլ ավելի երերուն է դարձել, և Ուկրաինայի համար նրանց պայքարն այդ գործում զգալի դեր է խաղացել։ Ոչ թե բուն պայքարը, այլ դրա հետևանքները։ Բայց մեզ համար միայն մի բան է կարևոր․ ինչպե՞ս է դա ազդում Ուկրաինայի վերաբերյալ նրանց դիրքորոշման վրա։ Կշարունակե՞ն ավելացնել զենքի մատակարարումները, հույս ունենալով Ռուսաստանին հաղթել մարտի դաշտում, թե՞ ներքաղաքական բացասական միտումները նրանց կստիպեն ավելի ուշադիր լինել։
Պատասխանը` ոչ։ Քանի որ մյուս կողմից ուժեղ խաղացողներ չենք տեսնում։ Այո, ոչ բոլոր արևմտյան առաջնորդներն են պնդում, որ պետք է ՌԴ–ի նկատմամբ հաղթանակի հասնել, դա անգլոսաքսոնների դիրքորոշումն է, այսինքն ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի։ Բայդենի և Ջոնսոնի անձնական որակները այստեղ առանձնակի դեր չեն խաղում. իսթեբլիշմենթի մեծ մասը նմանատիպ «մարտական դիրքորոշում» ունի։ Իսկ մայրցամաքային Եվրոպայի առաջնորդները` Մակրոնը, Շոլցը, Դրագին, խոսքերով պատերազմի սրացման ու մինչ հաղթական ավարտը տանելու կողմնակից չեն, բայց գործնականում ուղղորդվում են անգլոսաքսոնների կողմից։
Դիմադրում են, արգելակում, հակառակվում, բայց գնում են անգլոսաքսոնների գծած «եվրոպական ուղով». Ռուսաստանի հետ ռազմավարական պառակտման։ Ամսեամիս Եվրոպան էլ ավելի ուժեղ է ներգրավվում ուկրաինական պատերազմի մեջ՝ իր համար փակելով մեր երկրի հետ հարաբերությունները ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ հեռանկարում վերականգնելու հնարավորությունը։
Սա Եվրոպայի համար պատմական ընտրություն է, Եվրոպայի, որն արդյունքում կորցնելու է և՛ Ուկրաինան, և Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Բայց ո՞վ է այդ ընտրությունը կատարել՝ Օլաֆ Շո՞լցը, Մարիո Դրա՞գին, Էմանուել Մակրո՞նը։ Այս անձերի մասշտաբները չեն համապատասխանում Եվրոպայի առաջ ծառացած մարտահրավերներին, որովհետև նրանք չկարողացան ոչինչ հակադրել ՌԴ–ի դեմ անգլոսաքսոնների խաղին Եվրոպայի հաշվին։ Թեև ինչի մասին է խոսքը, ինչ պատմական հեռանկարի, եթե նույնիսկ իրենց ներքաղաքական դիրքորոշումներն են նրանք ստիպված զոհաբերել։
Հենց դա է առաջնորդության ճգնաժամը` ազգային էլիտաների թուլությունը։ Խոսքն այն մասին չէ, որ եթե Մակրոնի փոխարեն լիներ դը Գոլը, ամեն ինչ այլ ընթացք կստանար։ Խոսքն այն մասին է, որ արևմտաեվրոպական ղեկավարների թվում չգտնվեց մեկը, որին նույնիսկ փոքր-ինչ կարելի է համեմատել Վիկտոր Օրբանի հետ։ Այսինքն մի մարդու, որն իր ժողովրդի ու պետության շահերը ավագ գործընկերոջ աշխարհաքաղաքական խաղից ավելի բարձր դասեր։
Այո, Օրբանին ինչ–որ առումով ավելի հեշտ է, նա միայն իր Հունգարիայի համար է պատասխանատու, իսկ Մակրոնը, Շոլցը ու Դրագին իրենց պատասխանատու են համարում ողջ Եվրոպայի համար, որտեղ ազդեցիկ է ռուսատյաց լոբբին (և խոսքը միայն լեհերի մասին չէ, այլև անգլոսաքսոնների «ծնած» եվրաատլանտյան չինովնիկների ու քաղաքական գործիչների)։ Ամեն դեպքում անձի մեծությունը նշանակություն ունի։ Անհասկանալի է, ինչպես կարող են Մակրոնն ու Շոլցն իրենց հետևից տանել Եվրոպան, եթե իրենք պատասխանատվություն չեն զգում նույնիսկ սեփական երկրների համար։
Ոչ, իհարկե, նրանք զգում են այդ պատասխանատվությունը, կասեն մեզ, բայց չէ՞ որ նրանք միանձնյա կառավարիչներ չեն. կոլեկտիվ ղեկավարություն, խորհրդարան, ու ընդհանրապես ժողովրդավարական ընտրություններ, իշխանափոխություն։ Այդ պատճառով էլ անդադար կոալիցիաներ ստեղծելու, դես ու դեն ընկնելու, միջին թվաբանականը փնտրելու անհրաժեշտություն է առաջանում, ինչը չես կարող ասել ավոտրիտար դիկտատորների մասին։ Ահա և լղոզվում է պատասխանատվությունը, արժեզրկվում են քաղաքական առաջնորդները։
Բայց այդ ամենը պատրվակներ ու արդարացումներ են. իշխանության կազմակերպման նման համակարգ Արևմուտքում գոյություն ունի արդեն մի քանի հարյուր տարի։ Բացասական ընտրություն է արվել և՛ XIX, և՛ XX դարում։ Բայց ճգնաժամի տարիներին նախկինում այդ ընտրությունըմիշտ ուժեղ անձնավորությունների էր ջրի երես դուրս բերում, որովհետև դիմակահանդեսի ժամանակն արդեն անցել էր, հայրենիքն էր պետք փրկել։ Իսկ այսօր դա չկա. ո՛չ եվրոպական պետությունների մակարդակով, ո՛չ էլ, առավել ևս, համաեվրոպական մակարդակի։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ճգնաժամ չկա։
Ոչ, այն կա. պարզապես շատ ավելի խորն է, քան կարող են գիտակցել արևմտյան էլիտաները։ Նրանց բազմադարյա ուժն ու գլոբալ ազդեցությունը իրենց հետ դաժան կատակ խաղացին. նրանք այնքան վստահ էին, որ միշտ ղեկավարելու են աշխարհը, որ քնած մնացին շրջադարձին. և՛ նախաձեռնության, և՛ Արևմուտքի նկատմամբ ոչ արևմտյան աշխարհի վստահության կորստի պահը (և՛ կախվածությաննվազումը) բաց թողեցին։ Ե՛վ նույնիսկ սեփական մակարդակի ընդհանուր անկումը` ադեկվատության և պասիոնարության աստիճանի նվազումը։
Վլադիմիր Զելենսկին դիմավորում է Բորիս Ջոնսոնին - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Արևմուտքը կրկին պատրաստվում է «մարտում հաղթել Ռուսաստանին»
Երբ այդ ամենը գումարվում է ընդհանուր ճգնաժամին, այսինքն՝ գլոբալիզացիայի անգլոսաքսոնական մոդելի անկմանը, ստացվում է այն, ինչ ունենա հիմա. այսօր Արևմուտքում իսկապես չկա մեկը, որի հետ կարողանար խոսել Պուտինը։ Ու այս իրավիճակում Աբեին սպանեցին, Ջոնսոնին հեռացրին (որքան էլ Պուտինի թշնամին լիներ)։
Միակ պրոֆեսիոնալ արևմտյան ղեկավարը` Ջո Բայդենը, որը կես դար համաշխարհային քաղաքականության մեջ է, չի կարողանում ընդունել աշխարհաքաղաքական նոր իրողությունը։ Բացի այդ, այժմ նա այնքան էլ լավ վիճակում չէ, ու ամենակարևորը, ղեկավարում է մի երկիր, որն ապրում է իր հենքի տակ վառվող պատրույգի պայմաններում (ու գիտի այդ մասին)։ Արևմտյան մյուս առաջնորդներըտասնամյակների կատեգորիաներով չեն դատում. ավելի ճիշտ՝ այդքան մեծ ժամկետների կտրվածքով իրենց պատասխանատվությունը չեն զգում։
Այդ իսկ պատճառով Պուտինը խոսելու և պայմանավորվելու հարցեր ունի Սի Ծինփինի, Մոդիի, Էրդողանի, Իրանի առաջնորդ Խամենեի հետ. և խնդիրն ամենևին էլ ժամկետները չեն, այսինքն՝ որքան դեռ կլինեն նրանք իշխանության, այլ խնդիրների գիտակցումը և պատմական պատասխանատվություն զգալու աստիճանը։ Ու դե, իհարկե, անձի մեծությունը։
Լրահոս
0