00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Գրիգորյանը ՔԿՀ–ում գտնվելու ընթացքում գանգատներ չի ներկայացրել. պարզաբանում

© Sputnik / Andranik GhazaryanВход в УИУ "Армавир"
Вход в УИУ Армавир  - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
Բաժանորդագրվել
Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկությունների լիարժեքությունը ստուգելու նպատակով իրականացվում են լրացուցիչ ուսումնասիրություններ:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Դատարանի նիստերի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվելու ժամանակահատվածում առողջական խնդիրների մասին որևէ տեղեկություն չի հայտնել քրեակատարողական հիմնարկի ծառայողներին։ Այս մասին ասված է Քրեակատարողական ծառայության պարզաբանման մեջ, որը հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջում։
Արմեն Գրիգորյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2022 թվականի մայիսի 18-ին:
«ՔԿՀ–ում գտնվելու ողջ ժամանակահատվածում կալանավորված անձ Արմեն Գրիգորյանի, նրա պաշտպանի կամ այլ անձի կողմից նրա առողջական հավանական խնդիրների մասին քրեակատարողական հիմնարկի ծառայողներին, այդ թվում՝ վարչակազմին բանավոր տեղեկություններ, դիմումներ, միջնորդություններ չեն ներկայացվել: ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից Արմեն Գրիգորյանի հետ միևնույն խցում գտնված անձանց հետ անցկացված բանավոր հարցման արդյունքում պարզվել է նաև, որ Արմեն Գրիգորյանը առողջական վիճակի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում գանգատներ չի ներկայացրել նաև խցակիցների շրջանում»,– նշում է Քրեակատարողական ծառայությունը:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման տրամադրած տեղեկության համաձայն՝ հիմնարկ մուտք գործելուց հետո հերթապահ բուժքրոջ առաջնային զննության ժամանակ մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել, զարկերակային ճնշումը՝ -170/110: 2022 թվականի մայիսի 19-ին Արմեն Գրիգորյանը մասնաշենքի բժշկի կողմից ևս ենթարկվել է բժշկական զննության, որի արդյունքում արձանագրվել են գանգատներ գլխացավից, գլխապտույտից, երբեմն գերճնշումից: Զարկերակային ճնշում՝ 160/100: Նախնական ախտորոշվել է՝ զարկերակային հիպերտենզիա I-IIօ, նեյրոցիրկուլյատոր դիստոնիա /վեգետոնևրոզ/ ըստ անամնեզի:
Անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում Արմեն Գրիգորյանը եղել է նույն ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ, ստացել է հակահիպերտենզիվ բուժում, և բուժման ֆոնին հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում:
Նույն ստորաբաժանման փաստաթղթաշրջանառության համաձայն՝ Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ տվյալ ստորաբաժանմանը որևէ գրություն չի հասցեագրվել:
Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկությունների լիարժեքությունը ստուգելու նպատակով իրականացվում են լրացուցիչ ուսումնասիրություններ:
Խելագարվելու դեպք է. Արամ Վարդևանյանը` Արմեն Գրիգորյանի մահվան մասին
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։
Լրահոս
0