https://armeniasputnik.am/20220715/flyone-armenia-n-yndlajnum-e-ashkharhagrutjuny-inch-ughghutjunner-en-yntrelu-45266099.html
«FlyOne Armenia»-ն ընդլայնում է աշխարհագրությունը. ի՞նչ ուղղություններ են ընտրելու
«FlyOne Armenia»-ն ընդլայնում է աշխարհագրությունը. ի՞նչ ուղղություններ են ընտրելու
«FlyOne Armenia» ավիաընկերությունը դիմել է Թուրքիային` նրանց օդային տարածքով դեպի Լիբանան թռիչքներ իրականացնելու համար։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T13:13+0400
2022-07-15T13:13+0400
2022-07-15T13:29+0400
«flyone armenia» ավիաընկերություն
չվերթ
թռիչք
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0b/43277792_0:211:2049:1363_1920x0_80_0_0_7a85beecff90226b5b0e202e869d34f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը մտադրություն ունի թռիչքների աշխարհագրությունն ընդլայնել։ Այսօր կայացած ասուլիսում այս մասին ասաց ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։Անանյանը վստահեցրեց, որ հայկական ավիաշուկա են եկել երկարաժամկետ գործունեություն ծավալելու համար։Ինչ վերաբերում է Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ իրականացնելուն, ապա Անանյանը հայտնեց, որ դիմել են այդ ուղով դեպի Լիբանան թռիչքներ իրականացնելու համար, սակայն այս պահին չունեն թույլտվություն։ Նրա գնահատմամբ` ավիացիոն որևէ պատճառ չկա մերժելու հայկական կողմի դիմումը, ուստի սպասում են արձագանքի։ Անանյանը հավելեց, որ Թուրքիայի օդային ճանապարհով արդեն իսկ դեպի Լիոն և Փարիզ թռիչքներ են իրականացնում։«FlyOne Armenia»–ն ավելացնում է դեպի Ռուսաստան կանոնավոր չվերթերի թիվըԻնչ վերաբերում է նախորդ շաբաթ ընկերության 2` Երևան-Ստամբուլ-Երևան, Երևան-Քիշնև-Երևան չվերթերը չեղարկելուն, Անանյանը հայտնեց` պատճառն այն էր, որ օդանավերից մեկի արագության տվիչի մեկ տվյալը մյուսին չի համատասխանել։ Նրա խոսքով` այժմ այդ խնդիրը լուծված է։Հիշեցնենք, որ «Flyone Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ «Flyone Armenia»-ն պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։Թուրքիան «FlyOne Armenia»-ին թույլ չի տալիս թռիչքներ իրականացնել դեպի Լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0b/43277792_89:0:1906:1363_1920x0_80_0_0_0213d724d9e6ec75fbdb6d91f127dcd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«flyone armenia» ավիաընկերություն, չվերթ, թռիչք, հայաստան
«flyone armenia» ավիաընկերություն, չվերթ, թռիչք, հայաստան
«FlyOne Armenia»-ն ընդլայնում է աշխարհագրությունը. ի՞նչ ուղղություններ են ընտրելու
13:13 15.07.2022 (Թարմացված է: 13:29 15.07.2022) «FlyOne Armenia» ավիաընկերությունը դիմել է Թուրքիային` նրանց օդային տարածքով դեպի Լիբանան թռիչքներ իրականացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը մտադրություն ունի թռիչքների աշխարհագրությունն ընդլայնել։ Այսօր կայացած ասուլիսում այս մասին ասաց ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Օրական մինչև 2000 ուղևոր ենք տեղափոխում, այս պահին 3 օդանավ ունենք։ Հուսով եմ` դեպի Թեհրան թռիչքներ կիրականացնենք, ինչպես նաև ՌԴ այլ քաղաքները կկապենք Երևանի հետ։ Խոսքը, մասնավորապես, Մինվոդի, Եկատիրինբուրգ, Նովոսիբիրսկ քաղաքների մասին է»,- ասաց Անանյանը։
Անանյանը վստահեցրեց, որ հայկական ավիաշուկա են եկել երկարաժամկետ գործունեություն ծավալելու համար։
Ինչ վերաբերում է Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ իրականացնելուն, ապա Անանյանը հայտնեց, որ դիմել են այդ ուղով դեպի Լիբանան թռիչքներ իրականացնելու համար, սակայն այս պահին չունեն թույլտվություն։ Նրա գնահատմամբ` ավիացիոն որևէ պատճառ չկա մերժելու հայկական կողմի դիմումը, ուստի սպասում են արձագանքի։ Անանյանը հավելեց, որ Թուրքիայի օդային ճանապարհով արդեն իսկ դեպի Լիոն և Փարիզ թռիչքներ են իրականացնում։
Ինչ վերաբերում է նախորդ շաբաթ ընկերության 2` Երևան-Ստամբուլ-Երևան, Երևան-Քիշնև-Երևան չվերթերը չեղարկելուն, Անանյանը հայտնեց` պատճառն այն էր, որ օդանավերից մեկի արագության տվիչի մեկ տվյալը մյուսին չի համատասխանել։ Նրա խոսքով` այժմ այդ խնդիրը լուծված է։
Հիշեցնենք, որ «Flyone Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ «Flyone Armenia»-ն պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։