Հերթական զոհը. «Դիմադրություն» շարժումը Արմեն Գրիգորյանի հիշատակին նվիրված ակցիա է անում

© Sputnik / Asatur Yesayants«Դիմադրություն» շարժումը Արմեն Գրիգորյանի հիշատակին նվիրված ակցիա է անում
«Դիմադրություն» շարժումը Արմեն Գրիգորյանի հիշատակին նվիրված ակցիա է անում - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
«Դիմադրություն» շարժումը Արմեն Գրիգորյանի հիշատակին նվիրված ակցիա է անում
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Շարժման մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին Արմեն Գրիգորյանի հիշատակը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Այսօր դատարանի նիստերի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի լուսանկարները «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ֆրանսիայի հրապարակում տեղադրված հարթակի մոտ են բերում` ի նշան բողոքի։
Ակցիայի մասնակիցները լուսանկարների վրա գրառումներ են արել` «Այս իշխանության հերթական զոհը», «Քաղաքական հետապնդման հերթական զոհը», «Նիկոլ` մարդասպան» և այլն։
Շարժման մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին Գրիգորյանի հիշատակը։
Խելագարվելու դեպք է. Արամ Վարդևանյանը` Արմեն Գրիգորյանի մահվան մասին
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։
Լրահոս
0