00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խայտառակ վիճակ է». արտադրողները կրճատումներ են անում, արտահանողները` շուկաներ կորցնում

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եթե մեկ ամիս առաջ Կենտրոնական բանկն ու կառավարությունը մերժում էին պետության միջամտության ցանկացած առաջարկ, այսօր դիրքորոշումները փորքր– ինչ փոփոխվել են։
Հայկական դրամի շարունակական արժևորումը ՀՀ տնտեսությունը մոտավորապես 1 տարով հետ է գցելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց «Մանթաշով» գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը` հիմնվելով առկա տնտեսական իրողությունների ու գործարարների հետ ունեցած քննարկումների վերլուծության վրա։

Հեռացնե՞լ աշխատողներին, թե՞ վնասել գյուղացուն. բիզնեսը բարդ խնդրի առաջ է

Միրաքյանը նշում է, որ տեղական հումքի գինը դոլարային արտահայտությամբ թանկացել է` բարձրացնելով նաև տեղական արտադրության ինքնարժեքը։ Որպես հետևանք` հայկական ապրանքը միջազգային շուկայում թանկացել է ու կարող է նույնիսկ դուրս մնալ մրցակցությունից։
«Երեկ խոսում էի մեր խմիչք արտահանող գործարարներից մեկի հետ։ Ասում է` գները չեն կարողանում բարձրացնել, քանի որ հենց բարձրացրեցին, միանգամից շուկաներից կզրկվեն։ Կոնկրետ իր դեպքում ոնց որ Ադրբեջանից էր մրցակիցը»,– Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Միրաքյանը։
© Sputnik / Hayk PetrosyanՎահրամ Միրաքյան
Ваграм Миракян - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
Վահրամ Միրաքյան. Արխիվային լուսանկար
Նրա խոսքով` հայաստանյան արտահանողների ու արտադրողների հիմնական մրցակիցները ստեղծված իրավիճակում հենց տարածաշրջանի հարևան երկրներն են` Վրաստանը, Ադրբեջանը, որտեղ ազգային արժույթները այդչափ չեն արժևորվել, որքան դրամը։
Ահագնացող մրցակցությանը դիմակայելու ու արտաքին շուկան չկորցնելու համար տեղական արտադրող-արտահանողները, Միրաքյանի դիտարկմամբ, ստիպված են քայլեր ձեռնարկել սեփական արտադրության ինքնարժեքը նվազեցնելու համար. կա՛մ ցածր գնով մթերելու միջոցով, և այս դեպքում տուժողը կլինի գյուղացին, կա՛մ սեփական աշխատողների թիվը նվազեցնելով, որի հետևանքով երկրում հավելյալ սոցիալական խնդիրներ կառաջանան։
Այս ամենի հետևանքով կարող է տուժել մոտ 1 մլն գյուղացի։ Որոշ դեպքերում էլ արտահանողները չեն կարող ցածր գներով մթերել բերքը, քանի որ արդեն իսկ մթերման պայմանագրեր ունեն նախապես ֆիքսված գներով։
Փոխարժեքի նվազման աղետալի հետևանքների առաջին ալիքը Հայաստանի գյուղատնտեսության վրա, ըստ Միրաքյանի, զգացվեց շուրջ 1 ամիս առաջ` ծիրանի մթերման սեզոնին, երբ նախորդ տարվա 100 տոննայի փոխարեն այս տարի ընդամենը 20 տոննա ծիրան մթերվեց` հակառակ այս տարի ստացված ավելի առատ բերքին։

Դոլարի գինը սպառնում է տուրիզմին ու ներդրումներին

Դոլարային արտահայտությամբ Հայաստանում թանկացել է նաև տուրիզմը` հյուրանոցներն ու հարակից ծառայությունները։ Շինարարական ոլորտը նույնպես, մեր զրուցակցի համոզմամբ, անմասն չի մնալու բացասական ազդեցությունից, քանի շինանյութերի գինը կտրուկ աճել է։
Կայունացած դրամն ազդելու է նաև Հայաստանի ներդրումային գրավչության վրա։ Վահրամ Միրաքյանի տեղեկություններով, որոշ ներդրողներ արդեն սառեցրել են իրենց ծրագրերը` սպասելով հետագա զարգացումներին։
«3.5 մլն դոլարանոց մի ծրագիր կար, որի գինը հիմա 4 մլն–ից էլ անցել է»,– ասաց Միրաքյանը` հավելելով, որ խոշոր ներդրողը որոշել է ժամանակավորապես ձեռնպահ մնալ իր ծրագիրն իրականացնելուց։
Զբոսաշրջիկների թիվը հունիսին գրեթե կրկնակի շատ է եղել. Քերոբյանը թվեր է ներկայացրել
Էժան դոլարն արդեն վնասել է նաև ՏՏ ոլորտին։ Միրաքյանի կանխատեսմամբ, այստեղ ևս աշխատողների թվաքանակի կրճատումներ են սպասվում։
«Եթե, օրինակ, X ընկերությունը ամսական պայմանական 100 000 դոլար էր ստանում ու բաժանում 20 աշխատողի, հիմա, որպեսզի այդ նույն աշխատավարձերը պահպանի, պետք է ամիսը 130 000 դոլար ստանա, կամ 2-3 աշխատողի աշխատանքից ազատի, որ կարողանա մյուսների աշխատավարձը պահպանել»,– պարզաբանեց Միրաքյանը։

ՏՏ ոլորտում կրճատումները սկսվել են. ռուսական ընկերությունները ևս վտանգված են

«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը տեղեկություններ ունի, որ Հայաստանում գործող մի շարք ՏՏ ընկերություններ արդեն կրճատումներ են սկսել։
Ոլորրտում առաջացած խնդիրները նա պայմանավորում է հիմնականում եվրոյի փոխարժեքի անկմամբ, քանի որ եթե դոլարը 15 տոկոսով է արժեզրկվել , ապա եվրոն` շուրջ 25 տոկոսով, և գրեթե հավասարվել է դոլարին։
«ՏՏ ոլորտը բավական շատ եվրոպական պատվերներ է իրականացնում, որոնց դիմաց եվրոյով է վարձատրվում։ Հիմա շատ քիչ գումար են ստանում, խայտառակ վիճակ է, ստիպված կա՛մ կրճատում են, կա՛մ սեփական վնասների հաշվին փորձում են դիմանալ»,– ասաց նա։
Էմիլ Ստեփանյանը չի բացառում, որ նույն դժվարությունների առաջ են նաև Հայաստան տեղափոխված ռուսական ՏՏ ընկերությունները, որոնք աշխատում են արևմտյան շուկայի հետ` արտարժույթով։

Ով Եվրոպա է արտահանում, խայտառակ վնասներ է կրում. շահում են միայն ռուբլով աշխատողները

Ըստ Ստեփանյանի` ներկա իրավիճակում Հայաստանում շահում են միայն այն ընկերությունները, որոնք աշխատում են ռուսական շուկայի հետ` ռուսական ռուբլով, ինչը մեծացնում է կախվածությունը ռուսական շուկայից ու նվազագույնի հասցնում արտաքին շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ արված քայլերը։
«Ով Եվրոպա է արտահանում, խայտառակ վնասներ է կրում, խայտառակ։ Իսկ կորցրած դիրքերը օտարերկրյա շուկաներում շատ դժվար է վերականգնել, եթե, իհարկե, հնարավոր է։ Որպես կանոն` կրկնակի թանկ պետք է վճարես, որ վերականգնես քո դիրքերը»,– զգուշացնում է փորձագետը։
© Sputnik / Mikhail ChernyakhovskyԷմիլ Ստեփանյան
Со-основатель экспертной ассоциации Экспорт Армения Эмиль Степанян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
Էմիլ Ստեփանյան. Արխիվային լուսանկար
Էմիլ Ստեփանյանը հիշեցնում է, որ հայ արտահանողները հարվածի տակ էին հայտնվել դեռ այս տարվա մարտից սկսած, երբ ռուբլին կարճ ժամանակահատվածում 2 անգամ արժեզրկվեց։ Այդ ժամանակ տուժեցին հատկապես Ռուսաստան արտահանողները։ Այսօր ռուբլին արժևորվել է, ՌԴ արտահանողները որոշ չափով վերականգնել են իրենց դիրքերը։ Հիմա էլ հարվածի տակ են դեպի Եվրոպա արտահանողները։
«Արտահանումը 15 տոկոսով ավելի պակաս մատչելի է դարձել։ Ով աշխատում էր 15 տոկոս շահութաբերությամբ, նա հիմա շահույթ չունի։ Ով նոր է մտնում ոլորտ, դեռ շահութաբերություն չունի, նա վնասով է աշխատում»,– ասում է Ստեփանյանը։
Թե ստեղծված բարդ իրավիճակից որ ընկերություններն ինչ կորուստներով դուրս կգան՝ փորձագետը դժվարանում է գնահատել։ Իրավիճակն, ըստ նրա, շարունակում է խիստ անորոշ մնալ` անգամ ամենամոտ ապագան կանխատեսելու համար։
«Իրավիճակը ինչ–որ առումով արհեստական էլ է։ Վերականգնեցին ռուբլին, բայց թե դա որքան կտևի, ոչ ոք չգիտի։ Վաղը կարող է ռուբլին նորից արժեզրկվել, այդ դեպքում արդեն ո՛չ դոլարով կկարողանան արտահանել, ո՛չ եվրոյով, ո՛չ ռուբլով»,– ասաց Ստեփանյանը։

Աջակցե՞լ, թե՞ չաջակցել. կառավարությունը փոխել է հռետորաբանությունը

Այն հարցում, որ հայաստանյան բիզնեսը ստեղծված վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է պետության գործուն աջակցությունը, Sputnik Արմենիայի զրուցակից երկու փորձագետներն էլ համակարծիք են։ Խնդիրը ճիշտ գործքներ ընտրելու ու առկա վնասն էլ ավելի չմեծացնելու մեջ է։
Վահրամ Միրաքյանն առաջարկում է կարգավորել դրամի փոխարժեքը կամ սուբսիդավորել տեղական արտադրողներին ու արտահանողներին։
Էմիլ Ստեփանյանը մտավախություն ունի, որ փոխարժեքի արհեստական կարգավորումը կարող է արագացնել գնաճի տեմպն ու նոր սոցիալական խնդիրներ առաջացնել։
«Մենք չենք ասում` բռնենք դրամ–դոլար փոխարժեքը արհեստականորեն վերադարձնենք իր ելման դիրքին։ Դրա հետևանքով ինֆլյացիան Հայաստանում ավելի կարագանա, առանց այդ էլ արդեն երկնիշ ցուցանիշ ունի։ Բայց թիրախային, նպատակային ծրագրերն այս պահի դրությամբ ուղղակի անհրաժեշտ են։ Ես չեմ ասում` ուղղակի փողը վերցնեն, տան արտադրողներին, այլ, օրինակ՝ սարքավորումների վերազինում, արդյունավետության բարձրացում, թվայացման խորացում։ Կարելի է մի 7-8 տարբեր ծրագրեր մշակել, որ արտադրողը որից ցանկանա, իր բյուջեի սահմաններում դրանից օգտվի»,– առաջարկում է Ստեփանյանը։
ՀՀ–ում թանկանում են ապրանք-ծառայություններ, որոնց գինը տարիներ շարունակ անփոփոխ է եղել
Հետաքրքրական է, որ եթե մեկ ամիս առաջ Կենտրոնական բանկն ու կառավարությունը մերժում էին պետության միջամտության ցանկացած առաջարկ, այսօր դիրքորոշումները փոքր – ինչ փոփոխվել են։
Հուլիսի 14-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում գնաճի թեմայով հրավիրած արտահերթ նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը չբացառեց, որ խնդրի լուծման համար ԿԲ–ն առաջիկայում կորոշի վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` ահագնացող գնաճը զսպելու և 4 տոկոսանոց թիրախում պահելու համար։
Նույն քննարկման ժամանակ իր ելույթում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն ավելի հեռուն գնաց` կառավարության անդամ գործընկերներին կոչ անելով հարցին շուտափույթ լուծում գտնել, քանի դեռ Հայաստանում գործազրկությունը նորից չի աճել։
«Խնդրի մեծությունը դժվար է նկարագրել։ Խոշորագույն ընկերությունները և գործատուները, որոնք ունեն հազարավոր աշխատակիցներ, արդեն դադարեցնում են իրենց զարգացման պլաններն իրականացնել, որը նույնիսկ կարող է մեզ վաղաժամ ռեցեսիայի բերել»,– ասաց փոխնախարարը` խնդրի լուծման համար առաջարկելով սուբսիդավորել արտահանող ընկերություններին։
Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը Ներդրումային կոմիտեի առաջին նիստի ժամանակ (14 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Էկոնոմիկայի փոխնախարարը կառավարությանը կոչ արեց լուծում գտնել. ֆինանսների նախարարը սաստեց
«Կա՛մ մենք սուբսիդավորում ենք, կա՛մ արժեզրկում ենք դրամը»,– ասաց Իսպիրյանը` հավելելով, որ առաջարկն իրենը չէ, այլ իրենց նախարարությանը։
Նշենք, որ ԿԲ–ի տվյալներով` Ուկրաինայի նկատմամբ ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ամերիկյան դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ կտրուկ բարձրացել էր` նախաճգնաժամային 478 դրամից բարձրանալով մինչև 518 դրամ, հուլիսի 15-ի դրությամբ ԿԲ–ի սահմանած փոխարժեքով արժե 413 դրամ։
Ռուսական ռուբլին, որի փոխարժեքը մարտին նվազել էր մինչև 3 դրամի, հուլիսի 15-ի դրությամբ ԿԲ սահմանած փոխարժեքով արժե 7.25 դրամ` գերազանցելով նախակոնֆլիկտային 6 դրամ փոխարժեքը։
Իսկ եվրոն նախակոնֆլիկտային 543 դրամից հուլիսի 15-ի դրությամբ նվազել է մինչև 415 դրամի։
Լրահոս
0