00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա մեզ թույլ չտվեց դատարանում խոսել իր առողջական խնդիրների մասին. Արմեն Գրիգորյանի պաշտպան

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Մելիքյանը ելույթի ժամանակ
Ռուբեն Մելիքյանը ելույթի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
Բաժանորդագրվել
Գրիգորյանը պահանջում էր չշահարկել իր առողջության հետ կապված խնդիրները, շեշտելով, որ իր ցանկացած խոսքի համար կարող է պատասխան տալ։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Այսօր դատարանի նիստերի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն այդպես էլ թույլ չտվեց դատական նիստերին խոսել իր առողջական խնդիրների մասին։ Նման հայտարարություն «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ արեց Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Շատերն են խոսում այն մասին, որ Գրիգորյանն առողջական խնդիրներ ուներ, և դա իրոք այդպես էր, բայց նա ուներ նաև բարձր արժանապատվություն։ Երբ խոսում էինք առողջության մասին, ասում էր՝ հիմա ով է մեզնից բժիշկը՝ ե՞ս, թե՞ դուք։ Ովքեր չգիտեն, Արմենը բժշկական կրթություն ուներ, բժիշկ էր։ Նա ասում էր` ես իմ բուժմամբ զբաղվում եմ։ Մինչ օրս նա մեզ թույլ չտվեց դատարանի առջև խոսել իր առողջական խնդիրների մասին»։
Նրա խոսքով` Գրիգորյանը պահանջում էր չշահարկել իր առողջության հետ կապված խնդիրները, շեշտելով, որ իր ցանկացած խոսքի համար կարող է պատասխան տալ։
«Ասում էր՝ ես քաղաքական հետապնդման եմ ենթարկվում և պատվով եմ դա տանելու։ Մինչև վերջին պահն ինքը պատվով տարավ այդ խաչը»,–ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք` հասարակական գործիչ և կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ։ Ներկաները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադն արձանագրել է նրա մահը։
Խելագարվելու դեպք է. Արամ Վարդևանյանը` Արմեն Գրիգորյանի մահվան մասին
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։
Լրահոս
0