Փաշինյանը ՊԵԿ երկու աշխատակցի գործուղում է Մոսկվա

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյւանը ԵՍԱՏՄ նիստին
Նիկոլ Փաշինյւանը ԵՍԱՏՄ նիստին - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
Նիկոլ Փաշինյւանը ԵՍԱՏՄ նիստին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայում կայանալու է ԵԱՏՄ պետությունների փորձագետների հերթական նիստը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ երկու աշխատակցի գործուղում է Ռուսաստանի Դաշնություն։ Համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության տեղեկատվական հարթակում։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի պետ Ֆելիքս Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների կազմակերպման և հսկողության բաժնի պետ Սենիկ Ներսիսյանին 2022 թվականի հուլիսի 17-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փորձագետների հերթական նիստին մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման տեքստում:

Ֆելիքս Մելքոնյանի և Սենիկ Ներսիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հրամանագրի 3-րդ կետով ՀՀ ՊԵԿ-ի նախագահից պահանջվում է գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Լրահոս
0