Թռչունյանը ռուս գործընկերոջ հետ քննարկել է միջբուհական համագործակցության հարցը

© Photo : official site of MESCS of RA ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպում է ունեցել Բոչարովայի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը  հանդիպում է ունեցել Բոչարովայի գլխավորած պատվիրակության հետ - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպում է ունեցել Բոչարովայի գլխավորած պատվիրակության հետ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կողմերը կարևորել են կրթության և գիտության բնագավառներում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովան քննարկել են համատեղ նախաձեռնություններ իրականացնելու առաջարկություններ, որոնք վերաբերում են փորձի փոխանակմանը և միջբուհական ծրագրային համագործակցության զարգացմանը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն` հավելելով, որ Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բոչարովայի գլխավորած պատվիրակության հետ:
«ՀՀ և ՌԴ փոխնախարարներն արձանագրել են, որ փորձի փոխանակման ծրագրային նախաձեռնությունները կարող են ներառել դիպլոմների թվայնացման և կրկնակի դիպլոմների տրամադրման, բուհերի հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների կազմակերպման, ինչպես նաև կրթության որակի գնահատման բնագավառները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կողմերը կարևորել են կրթության և գիտության բնագավառներում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել միջպետական ծրագրերի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրին, որոնցով ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում բարձրագույն կրթություն ստանալու Ռուսաստանի բուհերում, իսկ ՌԴ քաղաքացիները՝ ՀՀ բուհերում:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը, մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Լրահոս
0