Ընտանեկան հանգամանքներ. Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը

© Sputnik / Aram NersesyanԻվան Տելեգին
Իվան Տելեգին - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2022
Իվան Տելեգին
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Բանկի գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՎՏԲ-Հայաստան բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրենության նախագահ Իվան Տելեգինը հուլիսի 18-ին լքում է ՎՏԲ խումբը։ Տեղեկությունը հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նրա հեռանալը պայմանավորված է ընտանեկան հանգամանքներով։
Տելեգինն այդ պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի փետրվարին։
«2018թ․-ից Իվան Տելեգինի ղեկավարությամբ ՎՏԲ-ին հաջողվել է դառնալ Հայաստանի ամենաուժեղ բանկերից մեկը՝ զգալիորեն ընդլայնելով իր ներկայության մասնաբաժինը ֆինանսական շուկայի առանցքային հատվածներում։ Այս տարիների ընթացքում բանկում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որին հաջողվել է իրագործել ՎՏԲ խմբի ռազմավարական նախաձեռնությունները և հասնել շահույթի ռեկորդային ցուցանիշների։ Բավական է նշել, որ այսօր ՎՏԲ-ում սպասարկվում է հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Իվանին հաջողված աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական ​​գործունեության մեջ»,- ասել է ՎՏԲ բանկի (ՀԲԸ) նախագահի-վարչության ղեկավարի տեղակալ Դենիս Բորտնիկովը։
Բանկի գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՎՏԲ-Հայաստան բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։ Կադրային հետագա որոշումների մասին բանկը կհայտարարի ավելի ուշ։
Լրահոս
0