https://armeniasputnik.am/20220716/amnn-merdzavvor-arevelqin-ev-hjusisajin-afrikajin-1-mlrd-dvolar-khatkacni-zlm-45328307.html
ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային 1 մլրդ դոլար կհատկացնի. ԶԼՄ
ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային 1 մլրդ դոլար կհատկացնի. ԶԼՄ
ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում Սաուդյան Արաբիան պարտավորվել է նավթի համաշխարհային շուկայում հավասարակշռություն պահպանել։ 16.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-16T13:40+0400
2022-07-16T13:40+0400
2022-07-16T13:44+0400
ամն
ջո բայդեն
օգնություն
աֆրիկա
պարեն
սաուդյան արաբիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1d/44378491_0:0:1600:901_1920x0_80_0_0_32074882bbd3a2f0499a486a0109a1ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կհայտարարի Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային պարենային օգնության համար 1 մլրդ դոլար տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իշխանություններին։«ՊԾԱՊՀԽ+3» (Եգիպտոս, Հորդանան, Իրաք) ձևաչափով արաբական երկրների գագաթնաժողովն անցկացվում է Ջիդայում հուլիսի 15-16-ը։Գագաթնաժողվին հրավիրված է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում պարտավորվել է տնտեսական կայուն աճ ապահովելու նպատակով հավասարակշռություն պահպանել նավթի համաշխարհային շուկայում։ԱՄՆ-ում դեմոկրատների մեծամասնությունը դեմ է, որ Բայդենը 2-րդ անգամ առաջադրվի. հարցումԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս օրերին իր մերձարևելյան շրջագայության շրջանակում առաջին պաշտոնական այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում։ Հուլիսի 15–ին նա հանդիպում ունեցավ թագավորության առաջնորդի հետ, ինչպես նաև պատվիրակությունների կազմում բանակցություններ անցկացրեց թագաժառանգ արքայազնի հետ։ Այսօր նախատեսված է Բայդենի և արքայազնի առանձին երկկողմ հանդիպումը։
ամն
աֆրիկա
սաուդյան արաբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1d/44378491_120:0:1600:1110_1920x0_80_0_0_c2db8229d5687cc41c4a070195e9e3c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, ջո բայդեն, օգնություն, աֆրիկա, պարեն, սաուդյան արաբիա
ամն, ջո բայդեն, օգնություն, աֆրիկա, պարեն, սաուդյան արաբիա
ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային 1 մլրդ դոլար կհատկացնի. ԶԼՄ
13:40 16.07.2022 (Թարմացված է: 13:44 16.07.2022) ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում Սաուդյան Արաբիան պարտավորվել է նավթի համաշխարհային շուկայում հավասարակշռություն պահպանել։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր կհայտարարի Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային պարենային օգնության համար 1 մլրդ դոլար տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է
Bloomberg գործակալությունը` հղում անելով իշխանություններին։
«Նախագահ Ջո Բայդենն այսօր Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) գագաթնաժողովին կհայտարարի Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային պարենային օգնության համար 1 մլրդ դոլար հատկացնելու մասին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
«ՊԾԱՊՀԽ+3» (Եգիպտոս, Հորդանան, Իրաք) ձևաչափով արաբական երկրների գագաթնաժողովն անցկացվում է Ջիդայում հուլիսի 15-16-ը։
Գագաթնաժողվին հրավիրված է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում պարտավորվել է տնտեսական կայուն աճ ապահովելու նպատակով հավասարակշռություն պահպանել նավթի համաշխարհային շուկայում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս օրերին իր մերձարևելյան շրջագայության շրջանակում առաջին պաշտոնական այցով գտնվում է Սաուդյան Արաբիայում։ Հուլիսի 15–ին նա հանդիպում ունեցավ թագավորության առաջնորդի հետ, ինչպես նաև պատվիրակությունների կազմում բանակցություններ անցկացրեց թագաժառանգ արքայազնի հետ։ Այսօր նախատեսված է Բայդենի և արքայազնի առանձին երկկողմ հանդիպումը։