«Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են 3 մեքենա. վարորդներից մեկը տեղում մահացել է

© Photo : official site of MES of RAՃՏՊ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին
ՃՏՊ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
ԵՐԵՎԱն, 16 հուլիսիSputnik. Երևանում այսօր ողբերգական ելքով ՃՏՊ է տեղի ունեցել 3 մեքենայի մասնակցությամբ։ Մեքենաներից մեկի վարորդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 16-ին, ժամը 15։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E220», «Mercedes-Benz C180» և «Hyundai Sonata» մակնիշների ավտոմեքենաները։
Երասխ-Երևան ճանապարհին վրաերթի են ենթարկել 17–ամյա աղջկա ու թողել անօգնական. նա մահացել է
«Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
Լրահոս
0