00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շվեդիան հրաժարվում է Թուրքիային արտահանձնել Գյուլենի կազմակերպության պարագլուխներից մեկին

CC BY-SA 3.0 / Ankara / Riksdagen (House of Parlament), Stockholm. June 2011.Շվեդիայի խորհրդարանի շենքը
Շվեդիայի խորհրդարանի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2022
Շվեդիայի խորհրդարանի շենքը
Բաժանորդագրվել
Թուրքական գործակալությունը պնդում է, որ չնայած Անկարայի հետ ստորագրված հուշագրին, Ստոկհոլմը շարունակում է «ահաբեկիչներին արտահանձնելու պահանջներն անպատասխան թողնել»:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայտնի է դարձել ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության անդամի անունը, որի արտահանձնումը նախօրեին արգելել էր Շվեդիայի Գերագույն դատարանը: Պարզcել է, որ նա Աֆղանստանի գծով խմբավորման, այսպես կոչված՝ «իմամ» Յըլմազ Այթանն է։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ նախօրեին Այթանի արտահանձնման գործընթացը կասեցնելու մասին հայտնել են շվեդական ԶԼՄ-ները:

Թուրքական գործակալության տվյալներով՝ Այթանի պարտականությունների մեջ էր մտնում Աֆղանստանում FETÖ- ի (Գյուլենի կազմակերպությունը, որը Թուրքիայում ահաբեկչական է ճանաչվել․- խմբ.) «դպրոցների» գործունեության համակարգումը։

Նա լքել է Աֆղանստանը և ապաստան է խնդրել Շվեդիայում, որտեղ բնակվում է արդեն մոտ 3 տարի:
Թուրքիայի իրավապահ մարմինների իրականացրած հետաքննության արդյունքում հաջողվել է պարզել, որ Այթանը FETÖ արտասահմանյան ցանցի բարձրաստիճան անձանցից է։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը սկանդինավյան պետության իշխանությանը հարցում է ուղարկել «զինված ահաբեկչական կազմակերպության ստեղծում/զինված ահաբեկչական կազմակերպության ղեկավարում» հոդվածի հիման վրա Այթանին արտահանձնելու վերաբերյալ:
Գործակալությունն ընդգծում է, որ, չնայած Անկարայի հետ ստորագրված հուշագրին, Ստոկհոլմը շարունակում է «ահաբեկիչներին արտահանձնելու պահանջներն անպատասխան թողնել»:
Հիշեցնենք` Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում Ֆինլանդիան ու Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր են ներկայացրել դաշինքի գլխավոր քարտուղարին։
Թուրքիան արգելափակել էր այդ հայտերի քննարկման գործընթացը։ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):
Հունիսի28-ին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որով սկիզբ է դրվել ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ բանակցություններին: Երկրները պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, պարտավորվել են չաջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (ՔԱԿ) ու իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը (FETÖ)։
ՆԱՏՕ-ին անդամակցելով` Շվեդիան և Ֆինլանդիան կներքաշվեն ՌԴ-ի դեմ խաղի մեջ. ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0