00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխանե՛ր, երկար ապրեք. հայկական թրենդն ու «ամերիկյան ողբերգությունը»

© Sputnik / Asatur YesayantsԵրևանում նորածնին տուն են տանում։
Երևանում նորածնին տուն են տանում։ - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2022
Երևանում նորածնին տուն են տանում։. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ծնելիության թեման արդիական է ոչ միայն Հայաստանում։ ԱՄՆ-ում չեղարկել են աբորտների իրավունքի վերաբերյալ «Ռոուն ընդդեմ Ուեյդի» նշանավոր գործի որոշումը։ Այս առիթով Sputnik Արմենիան անդրադառնում է ծնելիության հարցին և դրա հետ կապված խնդիրներին։
Չեղյալ հայտարարելով աբորտը որպես անձնական կյանքի Սահմանադրական իրավունք ճանաչելու մասին 1973 թվականի որոշումը` ԱՄՆ Գերագույն դատարանը 2022 հունիսի 24-ին որոշեց, որ Սահմանադրությունը չի հիշատակում և հատուկ չի պաշտպանում աբորտի իրավունքը:
Սա հիմք հանդիսացավ այդ օրենքի չեղարկման, ինչպես նաև Ջո Բայդենի այն հայտարարության համար, որ այս օրենքը տասնամյակներով հետ է գցել Ամերիկան։ Հարյուր հիսուն տարով հետ ընկնելու ակնհայտ նշաններ չեն նկատվում, բայց ծեր Ջոն ավելի լավ գիտի։

Այժմ եթե ամերիկուհիները ցանկանան հղիության արհեստական ընդհատում անել, ստիպված կլինեն ընտրել այն նահանգը, որտեղ օրենքն ուժի մեջ է մնում։ Ամեն անգամ պետք է հավաքեն ճամպրուկն ու ճամփա ընկնեն, այն էլ՝ թանկացող բենզինի պարագայում։ Ուրախանալու ոչ մի բան, նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը ամերիկուհիներին ոչ մի կերպ չօգնեց։

«Աբորտը բոլոր կանանց հիմնարար իրավունքն է։ Ես ուզում եմ իմ համերաշխությունը հայտնել այն կանանց, որոնց ազատությունները ոտնահարվում են Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի կողմից»,- ամերիկուհիներին իր կարեկցանքն է հայտնել Մակրոնը։
Ափսոսանք է հայտնել նաև Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Աբորտների արգելքը նա անվանել է «խոշոր հետքայլ»` ընդգծելով, որ միշտ հավատացել է կանանց՝ ընտրելու հնարավորություն ունենալուն։ Ճիշտ է, հաշվի առնելով այն հանգամանքները, որոնք Ջոնսոնին ստիպել են թողնել պաշտոնը, դժվար է հավատալ սերիական ստախոսի խոսքերին, բայց ինչ ասված է՝ ասված է։
Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից «ամերիկյան ողբերգությանը» արձագանք չեղավ, բայց մենք աբորտների արգելքներ էլ չունենք։ «Ժողովրդագրությունը վկայում է, որ Հայաստանում բնական աճը նկատելիորեն դանդաղում է»,- ահազանգում է տնտեսագետ Արա Գալոյանը՝ ներկայացնելով թվեր, որոնք մենք գերադասում ենք չնկատել։
Եթե դրան գումարենք վերջերս Արցախի պատերազմում կրած կորուստները. մեծ մասամբ՝ երիտասարդ տղաներ, նաև ավտովթարների տխուր պատկերը, էլ չենք խոսում բնական մահերի մասին, ապա պետք է հիշենք անգլիացի գրող ու դրամատուրգ Չեստերթոնի խոսքերը. «Նույնիսկ եթե դուք իրավունք ունեք ինչ-որ բան անելու, դա ամենևին չի նշանակում, որ դա պետք է անել, և առավել ևս չի նշանակում, որ դուք ճիշտ կվարվեք։
Ի՞նչ է պետք անել, որ Հայաստանը չկորցնի իր տեղը գլոբուսի վրա
Հայաստանում աբորտներն օրինականացվել են 1955 թվականից, ու ամեն ինչ լավ կլիներ, եթե սելեկտիվ աբորտների առումով առաջատար չդառնայինք։ Սելեկտիվն այն է, երբ կանխամտածված ազատվում են որևէ սեռի երեխայից։ Այսինքն՝ հրաժարվում են ապագա երեխայից ոչ թե այն պատճառով, որ ընդհանրապես երեխա չեն ուզում, այլ, օրինակ, ուզում էին տղա ունենալ, բայց աղջիկ է ծնվելու։ Կամ հակառակը։
Թե ինչո՞ւ է մեկն ավելի նախընտրելի, դրա համար բազմաթիվ պատճառներ կան։ Տղան շարունակում է ցեղը, նա տան պաշտպանն է, կարծես թե ավելի պիտանի է ապրուստ ստեղծելու հարցում։
Աղջիկներին, ենթադրվում է, ավելի հեշտ է դաստիարակելը, նրանք տան գործերում մայրերի օգնականներն են, ծերության օրերին ծնողների ուրախությունն են:
Հե՛տ նայեք, հիշե՛ք, համաձայնե՛ք, որ դա ամենևին էլ այդպես չէ, ամեն մեկն իր տեղն ունի, բայց տղաների դեպքում, այո՛, պատերազմող երկրներին տղամարդիկ շատ են պետք:
Երբ գուշակներին փոխարինեց սոնոգրաֆիան, որը հղիության վաղ շրջանում բացահայտում է երեխայի սեռը, նրա հետագա ճակատագիրն այլևս զինկոմիսարիատը չի «որոշում»։ Չնայած չեմ էլ պնդում, որ տղա երեխայի սպասող հայ ընտանիքի համար երկրի պաշտպանությունն առաջին տեղում է։ Ի դեպ, որոշ երկրներում բժիշկները հատուկ երեխայի սեռը ծնողներին վաղ շրջանում չեն հայտնում, որպեսզի չկարողանան աբորտ անել։
Հետազոտողների հավաքած տվյալները տասներկու երկրներում բացահայտել են ծնելիության գենդերային անհավասարակշռություն: Այսինքն՝ մեկ սեռի նորածինների, տվյալ դեպքում՝ տղաների թվի էական գերազանցում կա։
Հայաստանը մտնում է այն տասներկու երկրների մեջ, որտեղ ժամանակ առ ժամանակ նորածին տղաների թիվը սկսում է գերազանցել աղջիկների թվին, ընդ որում՝ նկատելիորեն։
Սելեկտիվ աբորտների պրակտիկան Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում սկսել է տարածվել1991-1992 թվականներին։ Ընդ որում՝ ծնելիությունն ընդհանուր առմամբ նվազել է: Վրաստանում այդ երևույթն աստիճանաբար վերացել է, իսկ ահա Հայաստանում և Ադրբեջանում թրենդը պահպանվում է։ 2017-ին, օրինակ, ՀՀ-ում ծնվել է հարյուր աղջիկ և հարյուր տասներկու տղա երեխա։
Ի՞նչ է դա նշանակում։ Կա համոզմունք, թե շատ տղաներ ծնվում են պատերազմից առաջ, և եթե դատենք Հայաստանով, ապա ճշմարտություն կա այս ամեն մեջ։ Մինչդեռ գիտնականներին հաջողվել է պարզել, որ իրականում տղաներ շատ են ծնվում ոչ թե պատերազմից առաջ, այլ արդեն պատերազմի ընթացքում և դրանից հետո։
Կա մի գիտական վարկած: Քանի որ մարդիկ բնական օրգանիզմներ են, բնությունն ինքն է հոգում հավասարակշռության մասին։ Եթե հետևենք այս կանոնին, ապա պարզ է դառնում պատերազմներից հետո բազմաթիվ տղաների լույս աշխարհ գալը։ Չէ՞ որ պատերազմները բազմաթիվ տղամարդկանց կյանքեր են խլում, և բնությունն անմիջապես պատասխանում է պատերազմին հավասարակշռության ձգտումով։
... Կար չկար, մի բազմազավակ ընտանիք կար, (11 երեխա) և չի կարելի ասել, թե «Հերոսուհի մայր» շքանշանը շատ էր օգնում ծնողներին պահել, դաստիարակել և կրթություն տալ երեխաներին: Ընտանիքին տրամադրել էին երկու ընդարձակ բնակարան, պոլիկլինիկան երեխաներին վերցրել էր հատուկ հսկողության տակ, և ահա մի անգամ ընտանիքի հայրը «Իզվեստիայի» թղթակիցների կետ եկավ։

«Մտքովս անցնում է,- ասաց նա,- պետությունից արտոնյալ գնով գնել մարդատար միկրոավտոբուս, որ բոլորս միասին կարողանանք մեկնել հանգստանալու: Խորհրդային տարիներին ավտոբուսները մասնավոր անձանց չէին վաճառում, բայց թուղթ կազմեցինք, ուղարկեցինք՝ ուր պետք է, ու սկսեցինք սպասել։ Սպասելիքներն արդարացան։

Գործողության վայրը՝ Երևան։ Քաղգործկոմի նախագահը` (ինչպես հիմա կասեն՝ քաղաքապետը) Մուրադ Մուրադյան: «Երազ» նոր միկրոավտոբուսը պատրաստվել էր Երևանի ավտոմոբիլային գործարանում:
Գործարանը վաղուց չկա, Երևանը կա ու կլինի, երեխաները նույնպես կծնվեն և թո՛ղ որ երկար ու երջանիկ ապրեն։
«Եթե չես ուզում ապրել, չի նշանակում` ուզում ես չապրել». ի՞նչ գիտենք ինքնասպանության մասին
Լրահոս
0