Իրաքի հյուսիսում թուրքական ուժերի ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել

© AP Photo / Bram JanssenՀյուսիսային Իրաքի Սինջար քաղաքւմ ԻՊ-ի զինյալների օդային հարվածին հաջորդած պայթյունը (նոյեմբերի 12, 2015). Իրաք
Հյուսիսային Իրաքի Սինջար քաղաքւմ ԻՊ-ի զինյալների օդային հարվածին հաջորդած պայթյունը (նոյեմբերի 12, 2015). Իրաք - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԱԹՍ-ն նպատակաուղղված հարձակվել է ավտոմեքենայի վրա, որում եղել են չորս տղամարդ և կին։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իրաքի հյուսիսում՝ Նայնավա նահանգում, ավտոմեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է իրաքյան Shafaq News պորտալը։
Նահանգի անվտանգության ծառայության գործակալությունը հայտնել է, որ հարձակումը արձանագրվել է Մոսուլի մոտակա Էթ-Թանաք շրջանում։

ԱԹՍ-ն նպատակաուղղված հարձակվել է ավտոմեքենայի վրա, որում եղել են 4 տղամարդ և 1 կին։ Կետային հարվածի հետևանքով բոլորը զոհվել են, իսկ ավտոմեքենան այրվել է։

Al Arabiya հեռուստաընկերությունը հաղորդել է, որ օդային հարձակումը եղել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ով։
Լրահոս
0