https://arm.sputniknews.ru/20220718/represianeri-hujsin-en-mika-badaljani-ajakicnery-datarani-shenqi-mvot-en-45406990.html
«Ռեպրեսիաների հույսին են»․ Միկա Բադալյանի աջակիցները դատարանի շենքի մոտ են
«Ռեպրեսիաների հույսին են»․ Միկա Բադալյանի աջակիցները դատարանի շենքի մոտ են
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները դատարանի բակի ցանկապատին ամրացրել են Երևանում բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված, ապա կալանավորված ակտիվիստների, ինչպես նաև «նախկին»... 18.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-18T17:18+0400
2022-07-18T17:18+0400
2022-07-18T17:33+0400
հայաստան
միքայել (միկա) բադալյան
դատարան
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45403605_0:0:1600:900_1920x0_80_0_0_6a4ba047c13794804fe3c756d45bf0cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Բլոգեր Միկա Բադալյանի գործով դատական նիստին զուգահեռ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։Ակցիայի մասնակիցները դատարանի բակի ցանկապատին ամրացրել են Երևանում բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված, ապա կալանավորված ակտիվիստների լուսանկարները։ Դրանց թվում են դաշնակցականներ Գերասիմ Վարդանյանի և Արսեն Մարտոյանի, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի, հանրապետական Նարեկ Մանթաշյանի և հենց Բադալյանի լուսանկարները։Բացի այդ, փակցված են «նախկին» ռեժիմի հետ կապված և այժմ անազատության մեջ գտնվող անձանց՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի լուսանկարները։«Մենք ապրում ենք բռնապետության մեջ, որտեղ մարդկանց սպանում են ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես. օրեր առաջ տեսանք, թե ինչպես մահացավ մեր ընկերը՝ Արմեն Գրիգորյանը։ Մենք մեր երկիրը սիրում ենք, բնականաբար, չենք ուզում, որ իշխի այդ մարդասպան ծաղրածուն։ Այս իշխանությունները այսօր միմիայն ռեպրեսիաների հույսին են»,- ասաց ցուցարարներից մեկը։Նշենք, որ տարբեր քրեական գործերով կալանավորվել են «Դիմադրություն» բողոքի շարժման տասը ակտիվիստներ։ Ընդդիմությունը նրանց կալանավորումը համարում է քաղաքական հետապնդում։Հիշեցնենք, որ Բադալյանը բերման է ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։Մայիսի 24-ին Բադալյանը տելեգրամյան իր տեսաուղերձում հայտնել է, որ դատարանի որոշմամբ` մեկ ամսով կալանքի տակ է լինելու։Հունիսի 17-ին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մասնակիորեն բավարարել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու՝ դատախազության միջնորդությունը։ Նրա կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45403605_87:0:1287:900_1920x0_80_0_0_39f813427432275aef887d02a4979ee1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, միքայել (միկա) բադալյան , դատարան, բողոքի ակցիա
հայաստան, միքայել (միկա) բադալյան , դատարան, բողոքի ակցիա
«Ռեպրեսիաների հույսին են»․ Միկա Բադալյանի աջակիցները դատարանի շենքի մոտ են
17:18 18.07.2022 (Թարմացված է: 17:33 18.07.2022) Ակցիայի մասնակիցները դատարանի բակի ցանկապատին ամրացրել են Երևանում բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված, ապա կալանավորված ակտիվիստների, ինչպես նաև «նախկին» ռեժիմի հետ կապված և այժմ անազատության մեջ գտնվող անձանց լուսանկարները։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Բլոգեր Միկա Բադալյանի գործով դատական նիստին զուգահեռ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։
Ակցիայի մասնակիցները դատարանի բակի ցանկապատին ամրացրել են Երևանում բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված, ապա կալանավորված ակտիվիստների լուսանկարները։ Դրանց թվում են դաշնակցականներ Գերասիմ Վարդանյանի և Արսեն Մարտոյանի, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի, հանրապետական Նարեկ Մանթաշյանի և հենց Բադալյանի լուսանկարները։
Բացի այդ, փակցված են «նախկին» ռեժիմի հետ կապված և այժմ անազատության մեջ գտնվող անձանց՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու`
Հայկ Սարգսյանի, Վանաձորի ընտրված քաղաքապետ
Մամիկոն Ասլանյանի լուսանկարները։
«Մենք ապրում ենք բռնապետության մեջ, որտեղ մարդկանց սպանում են ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես. օրեր առաջ տեսանք, թե ինչպես
մահացավ մեր ընկերը՝ Արմեն Գրիգորյանը։ Մենք մեր երկիրը սիրում ենք, բնականաբար, չենք ուզում, որ իշխի այդ մարդասպան ծաղրածուն։ Այս իշխանությունները այսօր միմիայն ռեպրեսիաների հույսին են»,- ասաց ցուցարարներից մեկը։
Նշենք, որ տարբեր քրեական գործերով կալանավորվել են «Դիմադրություն» բողոքի շարժման տասը ակտիվիստներ։ Ընդդիմությունը նրանց կալանավորումը համարում է քաղաքական հետապնդում։
Հիշեցնենք, որ Բադալյանը
բերման է ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Մայիսի 24-ին Բադալյանը տելեգրամյան իր տեսաուղերձում հայտնել է, որ դատարանի որոշմամբ` մեկ ամսով
կալանքի տակ է լինելու։
Հունիսի 17-ին ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մասնակիորեն բավարարել Միկա Բադալյանի կալանքը երկարացնելու՝ դատախազության միջնորդությունը։
Նրա կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով։