https://arm.sputniknews.ru/20220718/emn-patzhamijvocneri-nvor-cankum-nerarel-e-rd-pvokhvarchapetin-u-evs-47-mardu-45412974.html
ԵՄ–ն պատժամիջոցների նոր ցանկում ներառել է ՌԴ փոխվարչապետին ու ևս 47 մարդու
ԵՄ–ն պատժամիջոցների նոր ցանկում ներառել է ՌԴ փոխվարչապետին ու ևս 47 մարդու
Sputnik Արմենիա
Հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում ներառված են նաև 9 կազմակերպություն, այդ թվում` Սբերբանկը։ 18.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-18T18:26+0400
2022-07-18T18:26+0400
2022-07-18T19:46+0400
պատժամիջոցներ
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38130903_0:0:3077:1731_1920x0_80_0_0_3670da15be4b8c95e2fd06bd604b1255.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԵՄ–ի պատժամիջոցային նոր ցանկում 48 մարդ է հայտնվել, այդ թվում` ՌԴ փոխվարչապետն ու մարզային քաղաքական գործիչներ, ինչպես նաև 9 կազմակերպություն, որոնց թվում է նաև Սբերբանկը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38130903_0:0:2729:2047_1920x0_80_0_0_f4d5ec0b815295d58c20ab8c7ca798ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պատժամիջոցներ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
պատժամիջոցներ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
ԵՄ–ն պատժամիջոցների նոր ցանկում ներառել է ՌԴ փոխվարչապետին ու ևս 47 մարդու
18:26 18.07.2022 (Թարմացված է: 19:46 18.07.2022) Հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում ներառված են նաև 9 կազմակերպություն, այդ թվում` Սբերբանկը։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԵՄ–ի պատժամիջոցային նոր ցանկում 48 մարդ է հայտնվել, այդ թվում` ՌԴ փոխվարչապետն ու մարզային քաղաքական գործիչներ, ինչպես նաև 9 կազմակերպություն, որոնց թվում է նաև Սբերբանկը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«ԵՄ–ի պատժամիջոցային ցանկում կավելացվի ևս 48 մարդ և 9 կազմակերպություն, այդ թվում` ՌԴ փոխվարչապետներից մեկն ու մի քանի մարզերի քաղաքական առաջնորդներն ու Սբերբանկը», – ասել է Սիյարտոն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց
համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։