00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինացի զինվորականները հրկիզում են հացահատիկային մշակաբույսերով արտերը. ՌԴ ՊՆ ամփոփագիր

© Sputnik / Ольга БалашоваՌԴ պաշտպանությանկառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը
ՌԴ պաշտպանությանկառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2022
ՌԴ պաշտպանությանկառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գեներալը նշել է, որ Կիևի իշխանությունները սադրանքների են դիմում ՌԴ զինվորականներին իբր քաղաքացիական օբյեկտներին հասցվող անկանոն հարվածների և Ուկրաինայի պարենային անվտանգության սպառնալիք ստեղծելու մեջ մեղադրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականներն ուղղաթիռներով և հրետանիով Զապորոժիեի, Նիկոլաևի, Խարկովի և Խերսոնի մարզերում այրում են հացահատիկային մշակաբույսերով դաշտերը ՌԴ ԶՈւ-ին մեղադրելու համար։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանությանկառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

Նրա խոսքով` չնայած պարենային ճգնաժամի վտանգին, Կիևի իշխանությունները գյուղատնտեսական օբյեկտներում սադրանքների են դիմում, որպեսզի հետո ՌԴ զինվորականներին մեղադրեն իբր քաղաքացիական օբյեկտներին հասցվող անկանոն հարվածների և Ուկրաինայի պարենային անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ։

Բացի այդ, ԴԺՀ-ի Բախմուտի շրջանի Կալինովկա քաղաքում հացահատիկի պահեստարանի տարածքում նեոնացիստները հրետանի և ՀԿՌՀ են տեղակայել, որոնցից պարբերաբար գնդակոծում են ՌԴ ԶՈւ-ի դիրքերը` սադրելով նրանց պատասխան կրակ բացել։
Պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետը հավելել է, որ այս ու նման սադրանքներն իրականացվում են «քաղաքակիրթ» Արևմուտքի չդադարող հիստերիայի և աշխարհում արհեստական պարենային ճգնաժամ ստեղծելու հարցում ՌԴ-ի հասցեին կեղծ մեղադրանքների ֆոնին։
Նա հավելել է, որ այս ու նման այլ փաստեր նախկինի պես անտեսվում են համաշխարհային հանրության կողմից։
Միզինցևը հայտնել է նաև, որ ուկրաինացի զինվորականները Դոբրոպոլյեի բնակելի տներում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տեղադրել, միևնույն ժամանակ, բնակչությանը թույլ չեն տալիս տարհանվել այնտեղից։ Բնակիչներին արգելվում է լքել բնակարանները, մարդիկ փաստացի ազգայնականների կողմից օգտագործվում են որպես կենդանի վահան։
Բացի այդ, ուկրաինացի զինվորականները հրետանի են տեղակայել Խարկովի դպրոցներից մեկում։ Գեներալը նշել է, որ տեղի բնակչությանը միտումնավոր չեն տարհանում մերձակա տներից։
Նրա տվյալներով` ուկրաինացի զինվորականները հենակետեր են կահավորել Պավլոգրադի տներից մեկում, պահեստում զինամթերք է տեղակայված։

Չնայած կիևյան իշխանությունների հակազդմանը Ռուսաստանն Ուկրաինայի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքից շուրջ 2.7 մլն մարդ է տարհանել։ Միայն մեկ օրվա ընթացքում տարհանվել է 24 623 մարդ, այդ թվում 4 496 երեխա։

Նա նշել է, որ ՌԴ սահմանը մոտ 430 հազար անձնական ավտոմեքենա է հատել։ Միզինցևը պատմել է, որ ՌԴ-ում աշխատում է փախստականների ժամանակավոր տեղավորման ավելի քան 9.5 հազար կետ։ Տարհանվելու խնդրանքով ընդհանուր առմամբ դիմել է ավելի քան 2.75 մլն մարդ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։
Լրահոս
0