00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Էրդողանը կգնա՞ «վա բանկ», թե՞ կհանձնվի

Մելքոնյան. Էրդողանը չի հանձնվի, կգնա «վա–բանկ», չի թուլացնի ծավալապաշտական արկածախնդրությունը
Բաժանորդագրվել
Ռուբեն Մելքոնյանը համոզված է, որ թուրք ընդդիմադիր գործիչները չեն կարող իրենց ազդեցությամբ մրցել Էրդողանի հետ, որն օգտվում է դասական քաղաքականության խաղի կանոններից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ականջալուր չի լինի ընդդիմադիր գործիչների սթափության կոչերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանը քննադատել են Էրդողանի վարած տնտեսական քաղաքականությունն ու զգուշացրել, որ Թուրքիային սնանկացում է սպառնում։
«Էրդողանին ձեռնտու չէ խոսել մակրոտնտեսական հարցերի մասին, նրա կերպարին հարիր է պոպուլիզմով համեմված տարաբնույթ ծավալապաշտական նկրտումների մասին խոսելը, ուստի նա ականջալուր չի լինի ընդդիմադիր գործիչների սթափության կոչերին` նշելով, որ Թուրքիան ավելացնում է իր դերը աշխարհում որպես քաղաքական գործոն, ինչը տեսանելի չէ միայն ընդդիմությանը»,– ասաց Մելքոնյանը։
Թուրքագետի դիտարկմամբ` Էրդողանն իր քաղաքական կենսագրությամբ ու վարքագծով դասական պոպուլիստ է, պոպուլիզմի գերդոզավորման կողմնակից, հետևաբար շարունակում է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ` շեշտը դնելով ոչ թե տնտեսական կամ այլ խնդիրների վերաբերյալ անդրադարձերին, այլ ձգտում է կյանքի կոչել այսպես կոչված մեծ Թուրքիա ձևավորելու ծավալապաշտական քաղաքականությունը։
«Էրդողանը ազգաբնակչությանը սնում է այնպիսի գաղափարներով, որ կայսրության վերականգնման ճանապարհին Թուրքիայի դեմ դուրս են եկել արևմտյան տարբեր շրջանակներ և փորձում են տնտեսապես նեղել իրենց, ուստի Թուրքիան պետք է անցնի դժվարությունների միջով, եթե ուզում է իր մեծ գաղափարների իրականացմանը հասնել»,– նշեց Մելքոնյանը։
Շվեդիան հրաժարվում է Թուրքիային արտահանձնել Գյուլենի կազմակերպության պարագլուխներից մեկին
Նրա կարծիքով`թուրք ընդդիմադիր գործիչներն այդուհանդերձ չեն կարող իրենց ազդեցությամբ մրցել Էրդողանի հետ, որը դեռ մեծ հեղինակություն ունի` չնայած առկա դժվարություններին։ Բացի դրանից, թուրքական հասարակության մեծ մասի համար տնտեսական վերլուծություններն այդքան էլ ընկալելի չեն, ուստի Էրդողանը խոսում է այն լեզվով, որը հասկանալի է լայն զանգվածների համար։
Անդրադառնալով այն հարցին, թե տնտեսական ճգնաժամում հայտնված Թուրքիայի ներքին ռեսուրսները թույլ կտա՞ն արդյոք Էրդողանին հետայսու իրականացնել իր ակտիվ ծավալապաշտական ծրագրերը, Մելքոնյանն ընգծեց, որ թեև Թուրքիան իսկապես կանգնած է տնտեսական լուրջ խնդիրների առջև, սակայն երկիրը նման պրոբլեմների առջև կանգնել է պարբերաբար և փորձել է դրանք կոմպենսացնել պատերազմներով ու ռազմական գործողություններով։
Հետևաբար Էրդողանն էլ իր հերթին նույնպես օգտվում է դասական քաղաքականության խաղի կանոններից, այսինքն` երբ երկրում բարդանում է տնտեսականն իրավիճակը, նա ներխուժում է Սիրիա կամ մեծացնում է լարվածությունը թուրք–հունական հարաբերություններում։
«Էրդողանը չի հանձնվի, և նա, իր սովորության համաձայն, «վա բանկ» կգնա, առավել ևս, որ նշել է 2023 թվականի փետրվարին ճգնաժամը հաղթահարելու մասին։ Էրդողանը չի թուլացնի իր ծավալապաշտական արկածախնդրությունը, մանավանդ որ կարողանում է որոշ ուղղություններով գրանցել ռազմական հաջողություններ և դրանք հրամցնել հասարակությանը»,– նշեց Մելքոնյանը։
Նրա համոզմամբ` Թուրքիայի նախագահը չի նահանջի, նա ունի գերնպատակ և ձգտելու է երկրի կազմավորման 100-ամյակի առթիվ լինել Թուրքիայի կառավարության ղեկին և ձգտել ավարտին հասցնել կայսերապաշտական ծրագրերը` ուշադրություն չդարձնելով երկրի առջև ծառացած տնտեսական լուրջ խնդիրներին։
Նշենք, որ Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալների համաձայն` այդ երկրում տարեկան գնաճը հունիսին հասել է 78,62%–ի` մայիսին գրանցված 73,5%–ի դիմաց։ Թուրքական լիրան անցյալ տարվա 40 տոկոս արժեզրկումից հետո 2022 թվականին արժեզրկվել է ևս 20 տոկոսով։
Էրդողանը և Փաշինյանը ուզում են ցույց տալ, թե ժողովուրդների մեջ երկխոսություն կա․ թուրքագետ
Լրահոս
0