Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով. Սուրենյան

© Sputnik / Andranik GhazaryanԱմառ
Ամառ - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2022
Ամառ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում ժամը 11-17–ն ընկած հատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի-Sputnik. Հայաստանում մինչև հուլիսի 21–ը ներառյալ բարձր ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է։ Տեղեկությունը ասուլիսում հայտնեց ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Տևական ժամանակ է՝ Հայաստանում տեղումներ չեն եղել, որին ուղեկցում է բարձր ջերմային ֆոնը, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, հատկապես նախալեռնային և հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրեդեհավտանգ իրավիճակ»,–ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով` մինչև հուլիսի 21–ը Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանը կտատանվի 38-40 աստիճան, լեռնային հատվածներում` մինչև 30-33 աստիճան։
«Ջերմային ալիքի առկայությամբ պայմանավորված՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի ինտենսիվությունը բավականին բարձր է նորմայից։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ժամը 11-17–ն ընկած հատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,–ասաց նա։
Սուրենյանի խոսքով` վերջին տասնամյակում այսպիսի շոգերը հանրապետության համար դարձել են սովորական երևույթ։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մինչև 2000–ական թվականները 40 աստիճան տաքությունը դիտվում էր միջինը 5 տարին մեկ անգամ, ապա 2000-2010 թվականները դա սկսել է կրկնվել գրեթե ամեն տարի, իսկ 2010 թվականից հետո այդ ջերմային ալիքները տևում են ոչ թե 1-2 օր, այլ 5-7 օր։
Հուլիսի 22–ից հետո ջերմային ալիքը աստիճանաբար կսկսի նահանջել դեպի հարավ, իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին։
Ըստ կանխատեսումների` հուլիսի 22-25-ը օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի։ Տեղումներ դեռևս չեն կանխատեսվում։
Լրահոս
0