00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է կանաչում Սևանը, ի՞նչ քայլեր են ձեռնարկում խնդիրը լուծելու համար. պարզաբանում

© Sputnik / Nelli DanielyanՍևանա լիճ
Սևանա լիճ - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
Սևանա լիճ
Բաժանորդագրվել
Երբ Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի,կանաչման պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների` պրոցեսը կտևի 2-3 շաբաթ։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը վստահեցնում է, որ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։
Գերատեսչությունը պարզաբանում է տարածել` նշելով, որ Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակությամբ, որը ծառայում է որպես սննդանյութ, ջրի բարձր ջերմաստիճանով, լույսի բավական մեծ ինտենսիվությամբ և լճի մակարդակի իջեցմամբ։
Բացի այդ, Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտը կրճատվում է, իսկ Մեծ Սևանում՝ վերանում։

«Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։ Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետև լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով»,-նշում է նախարարությունը:

Ասվում է, որ լճի ինտենսիվ ծաղկման հետևանքով ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիսի համեմատ հուլիսի 15-ին ֆոսֆատի իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ:
«Ինտենսիվորեն կենսազանգվածի կողմից ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների` պրոցեսը կտևի 2-3 շաբաթ»,- ասված է հաղորդագրությունում։
Ջրի թափանցիկություն դիտվել է 2-2,5 մ տիրույթում, ինչը շատ ցածր է։
Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և որպես դրա խաթարման հետևանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկում է մի շարք միջոցառումներ և քայլեր.
Լճում սիգի արդյունագործական որսի կարգավորում,
Ձկնապաշարի համալրում,
Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում,
Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում,
Ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ,
Աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում,
Կոյուղաջրերի մշակման, ներառյալ բնական լուծումների կարողությունների բարելավում։
Կոյուղաջրերի կառավարման համար նախատեսվում է վերազինել Գավառի մեխանիկական մաքրման կայանը և Սևանա լճի ավազանի Վարդենիկ ու Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգ ստեղծել։
Լրահոս
0