00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են ռազմավարական դաշինքի

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վլադիմիր Պուտինն արդեն 5–րդ անգամ է այցելում Իրան։ Դա շա՞տ է, թե՞ քիչ։ Եթե հաշվենք 2000 թ–ից, երբ նա սկսեց ղեկավարել ՌԴ–ն, ապա կարծես թե շատ չէ։ Բայց եթե նայենք այցերի ամսաթվերին, ապա միանգամայն այլ պատկեր է ստացվում։ Պարզվում է, որ այս այցը 4–րդն է վերջին յոթ տարում։
Այո, առաջին անգամ Պուտինը Թեհրան այցելել է 2007-ին, սակայն կանոնավոր այցերը սկսվել են միայն 2015-ին։ Ընդ որում, Պուտինի բոլոր այցերն աշխատանքային բնույթ են կրում, այսինքն՝ նա ոչ մի անգամ պաշտոնական այցով չի այցելել Իսլամական հանրապետություն։
Ամեն անգամ նրա այցը կապված է լինում Իրանի մայրաքաղաքում անցկացվող որևէ բազմակողմ միջոցառման՝ Կասպյան ֆորումի, գազ արտահանող երկրների գագաթնաժողովի հետ․․․ Կամ, ինչպես այս անգամ, «Աստանայի ձևաչափով», այսինքն՝ Ռուսաստան- Թուրքիա-Իրան եռակողմ գագաթնաժողով։
Այս «մեծ եռյակը» առաջացել է 5 տարի առաջ՝ Սիրիայի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու համար, բայց արդեն վաղուց դուրս է եկել զուտ սիրիական խնդիրների շրջանակից։ Որովհետև երեք երկրներն էլ պատկանում են իրապես ինքնիշխան երկրների թվին և նրանք միմյանց հետ քննարկելու բան ունեն։
Ընդ որում, եթե Թուրքիայի կշիռը թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային գործերում բավական լավ են հասկանում (ինչպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կողմնակիցները, այնպես էլ դրա հակառակորդները), ապա Իրանի դերը մեզ մոտ տարիներ շարունակ թերագնահատում էին։ Ավելի ճիշտ՝ բացարձակ սխալ էին գնահատում։
Պատճառը պարզ է. մեր արևմտամետ փորձագիտական հանրությունը մեր մեծ հարևանին նայում էր առավելապես հենց արևմտյան ակնոցով․ մերժված երկիր, մոլլաներ՝ հրթիռներով և ատոմային ռումբ ստանալու ցանկությամբ, կրոնապետություն, ռեպրեսիվ ռեժիմ, սպառնալիք Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի անվտանգության համար, մոլեռանդ իսլամիստներ և այլն։ Եվ առհասարակ, ինչ-որ արևելյան փոս է, որը չես համեմատի առաջավոր, լուսավորյալ և հարուստ Արևմուտքի հետ։
Չէ՛, քաղաքական ղեկավարությունն Իրանին այլ աչքով էր նայում, բայց ի՞նչ գիտեր ժողովուրդը Իսլամական հանրապետության մասին։ Վատագույն դեպքում՝ արևմտյան քարոզչության վերաշարադրումը, լավագույն դեպքում՝ «Կինոճանապարհորդների ակումբի» ինչ-ինչ արձագանքներ։ Անգամ 2014-ից հետո մեր շրջվելը դեպի Արևելք չփոխեց հարավային հարևանի ընկալումը․ Ռուսաստանում իրական Իրանի մասին առաջվա պես քիչ գիտեն։
Սակայն հիմա մենք գնում ենք համապարփակ ռազմավարական համագործակցության պայմանագրի կնքման՝ 20 կամ 25 տարով։ Այն կարող է ստորագրվել արդեն այս տարի. հունվարին նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին Մոսկվայում Վլադիմիր Պուտինին է փոխանցել պայմանագրի իրանական նախագիծը, իսկ անցյալ ամիս Սերգեյ Լավրովը Թեհրան է տարել դրա ռուսական տարբերակը:
Ռուսաստանն ու Իրանը ռազմական դաշնակիցներ չեն դառնա (թեև ռազմատեխնիկական համագործակցությունն ավելի ու ավելի հաճախ է համալրվում համատեղ զորավարժություններով), բայց մեր հարաբերություններին շատ լուրջ զարգացում է սպասվում։
Ընդ որում՝ Իրանն ավելի ու ավելի ակտիվորեն է ներգրավվում նաև Ռուսաստանի հետ բազմակողմ համագործակցության ձևաչափում․ այն արդեն ՇՀԿ է մտել (աշնանը անդամակցության գործընթացը ավարտին կհասնի), ուզումէ միանակ նաև ԲՐԻԿՍ-ին։
Այսինքն՝ խոսքը երկու երկրների ռազմավարական համագործակցության լիարժեք կուրսի մասին է, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ համաշխարհային ասպարեզում։ Ռուսաստանն ու Իրանը փոխգործակցության հսկայական ներուժ ունեն՝ առևտրից մինչև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցք, որը Բալթիկան կապում է Արաբական ծովում իրանական նավահանգիստների հետ, այսինքն՝ Եվրոպան Հնդկաստանի հետ՝ Կասպից ծովով:
Իրանը կարողացել է, Ռուսաստանն էլ կկարողանա. փորձագետը՝ պատժամիջոցների տակ ապրելու մասին
Պետք չէ մտածել, որ Եվրոպայի հետ Ռուսաստանի հակամարտության պատճառով այն կորցրել է իր արդիականությունը․ Հյուսիսի և Հարավի առևտրի ներուժը, միևնույն է, հսկայական է։ Նույնիսկ եթե Ռուսաստանի և Եվրոպայի միջև պատժամիջոցների պատերազմը երկար տևի, միջանցքը հարկավոր կլինի Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրների հետ Ռուսաստանի առևտրի համար:
Եվ ամենակարևորը՝ Իրանի հետ մերձեցումը համապատասխանում է Ռուսաստանի ռազմավարական շահերին։ Քանի որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես մեծ քաղաքակրթությունների ժառանգորդի, 86 միլիոնանոց հարևանի, այլև աշխարհի ամենաուժեղ ոգին ունեցող երկրներից մեկի հետ։ Իրանն իսկապես ինքնիշխան երկիր է, որն իր ճանապարհով է գնում, փնտրում է պետության և հասարակության կազմակերպման իր ձևերը, պաշտպանում է ազգային շահերը և ոչ մի արտաքին ճնշման առջև չի խոնարհվում։
Դա նույն բանն է, ինչ անում է Ռուսաստանը, բայց նաև այն, ինչ մենք դեռ հետագայում պետք է անենք։ Եվ հարցն այստեղ անգամ բազմամյա արևմտյան պատժամիջոցների ներքո ապրելու ու զարգանալու իրանական փորձը չէ, թեև դա նույնպես կարող է պետք գալ, թեև բուն հին աշխարհը, որտեղ Արևմուտքը կարող էր զգալիորեն արգելակել իրեն դուր չեկած երկրների զարգացումը (և սպառնալ ոչնչացնել նրանց), արդեն անցյալ է դառնում։ Շատ ավելի կարևոր է այն, որ Իրանը կարողացել է գտնել պետական կառուցվածքի և հասարակական հարաբերությունների իր բանաձևը, բանաձև, որն արտահայտում է հենց իր ազգային գծերն ու ձգտումները։
Չէ՞ որ Իսլամական հանրապետությունը օտար՝ արևմտյան կամ արևելյան օրինակների պատճենը չէ, այն յուրօրինակ իրանական գյուտ է։ Այն բարդ է և հենվում է ինչպես կրոնական և ազգային ավանդույթների, այնպես էլ ժողովրդական ներկայացվածության ձևի և իսլամական օրենքի կիրառման ճիշտ պատկերացման վրա։
Թեհրան - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2022
Իրանը մտադիր է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 10 մլրդ դոլարի
Այն իր խնդիրները, սխալներն ու դասերն ունի, բայց գոյատևել է բարդագույն արտաքին պայմաններում։ Մեծ տերություններից ոչ մեկը (իսկ Իրանը, անկասկած, դրանց թվին է պատկանում), վերջին տասնամյակների ընթացքում որևէ այնպիսի բան ցույց չի տվել, որ նման լիներ նոր տիպի պետության կառուցման ոլորտում այսպիսի ստեղծագործականությանը։ Վերջինը, որը նման (նույնիսկ գերազանցող մասշտաբների) փորձ էր ունեցել, Խորհրդային Միությունն էր, այսինքն՝ մեր երկիրը։
Եվ հիմա մենք կրկին հսկայական մարտահրավերի առջև ենք կանգնած. պետք է մեր ժողովրդի և մեր պետության կեցության նոր ձև մտածենք։ Ոչ թե նրա համար, որ դիմակայենք Արևմուտքին, այլ այն պատճառով, որ դա մեզ վաղուց է պետք։
Իրանական փորձը Ռուսաստանի համար ուղղակիորեն կիրառելի չէ, սակայն իդեալական հասարակարգ գտնելու իրանական ձգտումը մոտ է ռուսներին, ինչպես նաև այն երազանքը, որ պետությունը պետք է արդարության պաշտպանը լինի, մարմնավորի և պաշտպանի ժողովրդական իդեալները, որ պետք է ղեկավարեն ազնիվ, հոգով ուժեղ և ժողովրդի ու Աստծո առջև իրենց պատասխանատվությունը զգացող մարդիկ:
Եվ այդ պատճառով էլ Պուտինի՝ արդեն հինգերորդ հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավար ռահբար Խամենեիի հետ պարզապես երկու շատ ազդեցիկ և շատ փորձառու քաղաքական գործիչների զրույց չէ։ Դա նաև երկու մարդու հանդիպում է, որոնք խոսելու թեմա ունեն նաև գլոբալ մարտահրավերներից և խնդիրներից դուրս։ Որովհետև եթե երկու երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը, գնալու են իրենց սեփական հոգևոր և ազգային ճանապարհով, ապա նշանակում է՝ նրանք միասին են գնալու:
Միջուկային պայմանավորվածությունները կախված են ԱՄՆ–ի դիրքորոշումից. Իրանի արտգործնախարար
Եվ յուրաքանչյուրն ավելի ուժեղ կդառնա արդեն ոչ թե պարզապես պատասխանելով Արևմուտքի կողմից հնչող մարտահրավերներին, այլև միասին կառուցելով մի նոր աշխարհ, որտեղ ավանդապաշտ ժողովուրդները կկարողանան ապրել իրենց ձևով և իրենց օրենքներով։
Լրահոս
0