Բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման հարցը Միրզոյանը ներկայացրել է Վիտեկին

© Photo : press office of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ։ - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ։
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Միրզոյանը Լեհաստանի Սեյմի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից ԼՂ–ում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հաստատմանը միտված գործընթացների առաջմղման ուղղությամբ, տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության կայքից։
© Photo : press office of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ։
Министр иностранных дел Арарат Мирзоян встретился со спикером Сейма Польши Эльжбетой Витек (19 июля 2022). Варшава - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ։
«Միրզոյանն անդրադարձել է նաև 2020 թ. ԼՂ դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին։ Մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման, Ադրբեջանի կողմից ԼՂ–ում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին»,–ասված է հաղորդագրության մեջ։
© Photo : press office of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ։
Министр иностранных дел Арарат Мирзоян встретился со спикером Сейма Польши Эльжбетой Витек (19 июля 2022). Варшава - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի նախագահ Էլժբետա Վիտեկի հետ։
Նշվում է նաև, որ կողմերը մեծապես կարևորել են օրենսդիր մարմինների միջև ձևավորված սերտ գործընկերային կապերն ու արդյունավետ համագործակցությունը՝ այս առումով ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերակատարությունը։ Զրուցակիցները անդրադարձել են նաև հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարներին։
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Նա հանդիպել էր իր լեհ գործընկերոջ հետ, խոսել ԼՂ կարգավորման հարցի մասին։
Լրահոս
0