00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանդիպում էինք ամեն օր` նրա բանտախուցը մերի դիմաց էր. Չալաբյանը պատմել է Գրիգորյանի մասին

© Aram NersesyanՊրոդյուսեր, սցենարիստ Արմեն Գրիգորյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Պրոդյուսեր, սցենարիստ Արմեն Գրիգորյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
Պրոդյուսեր, սցենարիստ Արմեն Գրիգորյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արմենն իր մահվան օրը առավոտյան, մոտեցել է Չալաբյանի խցին, ողջունել ու ասել է, որ մարտական է տրամադրված և գնում է դատի։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել, որում պատմել է իր և պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ծանոթության, բանտում անցկացրած վերջին օրերի մասին։
Նշենք, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։ Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Չալաբյանը նշել է, որ Գրիգորյանի հետ ծանոթ էին 1991 թվականից, երբ Երևանի բժշկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների թիմը» Մոսկվայում խաղում էր Նովոսիբիրսկի համալսարանի թիմի հետ։ Չալաբյանը որպես երկրպագու միացել է այդ թիմին և նրանց հետ մեկնել Մոսկվա։
«Մեր թիմը, ցավոք, պարտվեց, բայց այդ անմոռանալի օրերից ինձ մնաց ընկերությունը Արմենի, Գոռի, Մարկի, Ռաֆի և թիմի մյուս հրաշալի անդամների հետ»,- գրել է Չալաբյանը։
Նրա խոսքով` Արմենի հետ երբեմն հանդիպում էին Մոսկվայում, և նորից մտերմացան վերջին տարիներին, երբ երկուսն էլ` տարբեր ձևերով, հայտնվեցին ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում։
«Վերջին երկու ամիսներին Արմենն ու ես հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց, և ամեն օր զբոսանքի գնալիս Արմենը մի պահ կանգնում էր մեր պատուհանի առաջ և ողջունում մեզ։ Ես մոտենում էի պատուհանին, և մենք հասցնում էինք երկու բառ փոխանակել։ Ամեն անգամ մենք իրար խոստանում էինք պայքարել մինչև վերջ` ոչ միայն մեր ազատության համար, այլև մեր երկիրը պատուհասած չարիքի դեմ։ Ամեն անգամ Արմենն էր ինձ ոգևորում, կատակում և ժպտում և արագ հեռանում բանտարկյալների խոժոռ հայացքների տակ»,- գրել է Չալաբյանը։
Արմենն իր մահվան օրը առավոտյան մոտեցել է Չալաբյանի խցին, ողջունել ու ասել է, որ մարտական է տրամադրված և գնում է դատի։
Վերջին երկու ամսում գտնվելով կալանավայրում, Չալաբյանին «բախտ է վիճակվել» ամենօրյա ռեժիմով շփվել իրավապահ համակարգի տարբեր ներկայացուցիչների՝ դատավորների, դատախազների, քննիչների և ոստիկանների հետ։
«Նրանք առանց բացառության գիտակցում են, որ Արմենի, իմ, կամ մեր նման ուրիշների դեպքում, նրանք օրենքի և իրավունքի հետ կապ չունեցող, բռի և կոպիտ պատվեր են կատարում, սակայն շարունակում են այն կատարել ստրուկի հնազանդությամբ»,- գրել է Չալաբյանը։
Նա ընդգծել է, որ Արմենի պայքարն անավարտ է, ու իրենք պետք է շարունակեն այն։

«Արմենն ինձ ասում էր, որ ինքը պայքարելու է մինչև վերջ և չի հանձնվելու։ Նա իսկապես պայքարեց մինչև իր վերջին շունչը և պայքարին տվեց ամենաթանկը՝ իր կյանքը։ Այս պայքարի վերջը չպետք է լինի Արմենի, իմ ու մեր նմանների վերջը, այլ իրապես արդար, ազատ և հզոր Հայաստանը։ Միացե՛ք այդ պայքարին յուրաքանչյուրդ ձեր տեղում ու թույլ մի՛ տվեք, որ մեր միջի ստրուկը հաղթի ազատ մարդուն»,- գրել է նա։

Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը հանկարծամահ է եղել հուլիսի 15-ի դատական նիստի ընթացքում։
Նույն օրն արդարադատության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր քրեակատարողական ծառայության պարզաբանումը Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում էր, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակ Գրիգորյանը առողջական հավանական խնդիրների մասին տեղեկություններ չի ներկայացրել։
Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ քրեական վարույթ է հարուցվել
Լրահոս
0