https://arm.sputniknews.ru/20220719/mijukajin-pajmanavvorvatsutjunnery-kakhvats-en-amn-dirqvorvoshumic--irani-artgvortsnakharar-45449279.html
Միջուկային պայմանավորվածությունները կախված են ԱՄՆ–ի դիրքորոշումից. Իրանի արտգործնախարար
Միջուկային պայմանավորվածությունները կախված են ԱՄՆ–ի դիրքորոշումից. Իրանի արտգործնախարար
Sputnik Արմենիա
Սպիտակ տունը պետք է հրաժարվի իր չափազանց ուռճացված պահանջներից և իրատեսական քայլեր ձեռնարկի։ 19.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-19T12:41+0400
2022-07-19T12:41+0400
2022-07-19T12:48+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային պայմանագիր
միջուկային զենք
ամն
հոսեյն ամիր աբդոլլահիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39777515_0:0:2947:1659_1920x0_80_0_0_b57ecedf962638d4dd2aba107d171f4b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ համաձայնության, բայց շատ բան կախված է Միացյալ Նահանգների դիրքորոշումից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:Բայց դրա համար, ըստ նախարարի, Սպիտակ տունը պետք է հրաժարվի չափազանց ուռճացված պահանջներից և իրատեսական քայլեր ձեռնարկի, այդ թվում՝ պատժամիջոցներից հրաժարվելու հարցում։ՌԴ-ն կողմ է, որ Իրանի հետ միջուկային գործարքը վերականգնվի. Պուտինի օգնականԱբդոլլահիանը մեկնաբանել է այսօր Թեհրանում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։ Նախարարն ընդգծել է, որ Իրանը կարևորում է համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգությունը։Իր հերթին Բորելը ողջունել է միջուկային համաձայնագրի կնքմանն ուղղված Իրանի ջանքերը և վստահեցրել, որ ինքն անձամբ է աշխատում գործընթացն արագացնելու ուղղությամբ՝ կապ հաստատելով և խորհրդակցելով բոլոր կողմերի հետ։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39777515_218:0:2947:2047_1920x0_80_0_0_9aaa21c7bfa775b3b60fdab16801a944.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, միջուկային զենք, ամն, հոսեյն ամիր աբդոլլահիան
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, միջուկային զենք, ամն, հոսեյն ամիր աբդոլլահիան
Միջուկային պայմանավորվածությունները կախված են ԱՄՆ–ի դիրքորոշումից. Իրանի արտգործնախարար
12:41 19.07.2022 (Թարմացված է: 12:48 19.07.2022) Սպիտակ տունը պետք է հրաժարվի իր չափազանց ուռճացված պահանջներից և իրատեսական քայլեր ձեռնարկի։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ համաձայնության, բայց շատ բան կախված է Միացյալ Նահանգների դիրքորոշումից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Իրանի կառավարության վճռականության հարցում չկա ոչ մի կասկած. հասնելու ենք ամուր, ուժեղ և կայուն համաձայնության»,-ասել է Աբդոլլահիանը:
Բայց դրա համար, ըստ նախարարի, Սպիտակ տունը պետք է հրաժարվի չափազանց ուռճացված պահանջներից և իրատեսական քայլեր ձեռնարկի, այդ թվում՝ պատժամիջոցներից հրաժարվելու հարցում։
Աբդոլլահիանը մեկնաբանել է այսօր Թեհրանում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը։ Նախարարն ընդգծել է, որ Իրանը կարևորում է համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգությունը։
Իր հերթին Բորելը ողջունել է միջուկային համաձայնագրի կնքմանն ուղղված Իրանի ջանքերը և վստահեցրել, որ ինքն անձամբ է աշխատում գործընթացն արագացնելու ուղղությամբ՝ կապ հաստատելով և խորհրդակցելով բոլոր կողմերի հետ։