ՊԵԿ–ն էլեկտրոնային համակարգ կստեղծի, որը տեղեկություն կտա բեռնատարների մասին

© Sputnik / Andranik GhazaryanԻրանական բեռնատար Սյունիքում
Իրանական բեռնատար Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
Իրանական բեռնատար Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՊԵԿ-ը շեշտում է, որ խիստ կարևոր է ճշգրիտ հայտարարագրել ապրանքների քաշերը։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՊԵԿ-ը նախաձեռնել է ստեղծել և ներդնել էլեկտրոնային համակարգ, որը հնարավորության կտա ավտոմատ կերպով անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ յուրաքանչյուր բեռնատարի վերաբերյալ՝ նվազեցնելով հայտարարատուների կողմից իրականացվող անհրաժեշտ միջոցառումների քանակը, նման տեղեկություն է տարածել ՊԵԿ-ը։
«Նշված Էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն արդեն մեկնարկել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նշվում է նաև, որ բոլոր դեպքերում խիստ կարևոր է մաքսային մարմիններին ներկայացվող հայտարարագրերում՝ ի թիվս այլ տեղեկությունների, ճշգրիտ հայտարարագրել նաև ապրանքների քաշերը: Հակառակ դեպքում ոչ ճշգրիտ տվյալների հայտնաբերումը մաքսային մարմինների կողմից կարող է հանգեցնել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։
ՊԵԿ–ը տեղեկացնում է, որ արտահանման ժամանակ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դատարկ քաշերը ճշտելու համար դրանք ժամանակավոր պահպանման պահեստներ տեղափոխելը և մաքսային հսկողության ներքո կշռելը մաքսային օրենսդրությամբ պարտադիր գործառույթ չէ: Հետևաբար, մաքսային հայտարարագրերում ներկայացվող նշված տեղեկությունների ստացումը կարող է իրականացվել մաքսային հսկողությունից դուրս՝ փոխադրողից տեղեկությունների ստացման, նախընտրելի վայրում կշռման կամ ցանկացած այլ եղանակով։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 15-ի նիստում հայտարարեց, որ Հայաստանում պետք է պարտադիր ճանապարհային կշեռքների համակարգ լինի, քանի որ երկրում մեծ թափով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին զուգահեռ ճանապարհների որակական խնդիրները չեն լուծվել։ Ըստ նրա` ճանապարհների որակի վրա շատ հաճախ ազդում է սահմանվածից ավելի քաշով բեռնված բեռնատարների երթևեկությունը։
Լրահոս
0