Ռուսաստանի համար Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումն առաջնային է. Նարիշկին

© Sputnik / Aram NersesyanՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Երևանում
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նարիշկինը Բաքվում խոսել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման հարցն առաջնային է։ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցությունների բացման և խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում»,–ասել է Նարիշկինը։
Երևան կատարած այցի մասին խոսելիս` Նարիշկինը նշել է, որ այն անցել է նախատեսվածին պես։
«ՀՀ ԱԱԾ հետախուզական ստորաբաժանումները և հենց ԱԱԾ–ն մեր գործընկերներն են։ Մենք աջակցում ենք Երևանի հետ գործընկերային փոխգործակցությանը։ Հայաստանի մեր գործընկերների հետ փոխգործակցության պատմությունը շատ երկար տարիների կյանք ունի, ինչպես Ադրբեջանի դեպքում է»,–ասել է նա։
ՌԴ-ի ու Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները համաձայնագիր են ստորագրել
Հիշեցնենք, որ Սերգեյ Նարիշկինը երեկ Հայաստանում էր. նա հանդիպել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։
Լրահոս
0