Ռուսաստանն ու Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել

© Sputnik / Алексей Майшев / Անցնել ֆոտոբանկԶապորոժիեի մարզ
Զապորոժիեի մարզ - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
Զապորոժիեի մարզ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Զապորոժիեի մարզի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ փոխանակվել են Մարիուպոլի ուղղությամբ մղված մարտերում զոհվածների մարմինները:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Զապորոժիեի մարզում։ Փոխանակումն իրականացվել է «45-ը 45-ի դիմաց» սկզբունքով։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել վարչակազմի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Փոխանակումը տեղի է ունեցել Վասիլևկայի և Կամենսկոյեի արանքում: Բոլորը սպանվել են Մարիուպոլի ուղղությամբ մղված մարտերում։ Զելենսկու վարչակարգը երկար ժամանակ փոխանակման համաձայնություն չէր տալիս», - ասել է Ռոգովը։
Ուկրաինացի զինծառայողների վրա մանրէաբանական փորձեր են կատարվել. Կոսաչև
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 146-րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները հրկիզում են հացահատիկային մշակաբույսերով արտերը. ՌԴ ՊՆ ամփոփագիր
Լրահոս
0