00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ աշակերտները 3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր են բերել ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից

© Photo : official site of MESCS of RA Ֆիզիկայի միջազգային 52-րդ օլիմպիադայի մասնակից դպրոցականների թիմը Հայաստանից
Ֆիզիկայի միջազգային 52-րդ օլիմպիադայի մասնակից դպրոցականների թիմը Հայաստանից - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Բաժանորդագրվել
Օլիմպիադան անցկացվել է երկու` փորձնական և տեսական փուլերով, առցանց մասնակցությունն ապահովել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան անցկացվել է առցանց ձևաչափով: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին 5 աշակերտներ, նվաճել է 3 բրոնզե մեդալ: Մասնակիցներից երկուսն արժանացել են գովասանագրերի, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Հուլիսի 10-17-ը անցկացված օլիմպիադային մասնակցել են 79 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանի թիմից բրոնզե մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանը և Արեգ Բարսեղյանը: ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը և Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վյաչեսլավ Պետրոսյանը ստացել են գովասանագրեր։
Թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը («ԱՅԲ» դպրոց, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) և Բիլոր Կուրղինյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։
Օլիմպիադան անցկացվել է երկու` փորձնական և տեսական փուլերով, առցանց մասնակցությունն ապահովել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը։ Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադայի (պաշտոնական կայքը՝ ipho2022.com ) կազմակերպիչ երկիրը Շվեյցարիան է:
Հիշեցնենք, որ «Ֆիզիկա» առարկայի նախորդ՝ 51-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։
Լրահոս
0