00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները փոխվել են. Սերգեյ Լավրով

© Пресс-служба МИД РФ / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Սերգեյ Լավրով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուկրաինային Արևմուտքի կողմից մատակարարվող համազարկային կրակի հեռահար համակարգերը ազդել են ՌԴ իշխանության որոշման վրա։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ Նովոստիին ու RT-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության աշխարհագրական խնդիրները փոխվել են: Դրա վրա ազդել են այդ թվում նաև Կիևին HIMARS-ի (համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր-խմբ.) մատակարարումները:
«Ինչ վերաբերում է հատուկ ռազմական գործողությանը և աշխարհագրական կոորդինատներին, նախագահն ասել է շատ հստակ, ինչպես մեջբերեցիք՝ դենացիֆիկացիա, ապառազմականացում այն իմաստով, որ մեր անվտանգության ոչ մի սպառնալիք, Ուկրաինայի տարածքից ռազմական սպառնալիքներ չլինեն, այդ խնդիրն էլ մնում է։
...Երբ Ստամբուլում բանակցողների հանդիպում եղավ, այնտեղ մի աշխարհագրություն կար, և ուկրաինական առաջարկն ընդունելու մեր պատրաստակամությունը հենվում էր այն աշխարհագրության՝ 2022 թվականի մարտի վերջի աշխարհագրության վրա», - ասել է Լավրովը։
Այժմ, նշել է նա, աշխարհագրությունը այլ է, և խոսքը ոչ միայն ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի, այլև Խերսոնի, Զապորոժիեի և այլ շրջանների մասին է:
«Այս գործընթացը շարունակվում է, ընդ որում՝ շարունակվում է հետևողականորեն և համառորեն», - ընդգծել է նախարարը։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ քանի Արևմուտքը «անզոր զայրույթի մեջ կամ իրավիճակը առավելագույնս վատթարացնելու ցանկությամբ» Ուկրաինային ավելի հեռահար զենք է մատակարարում, օրինակ՝ HIMARS, հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները ներկայիս գծից ավելի հեռու կմղվեն:
Հիմա բանակցություններն իմաստ չունեն. Լավրովը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
«Որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայի այն հատվածում, որը վերահսկելու է Զելենսկին կամ ով որ նրան փոխարինի, լինի զենք, որն ուղղակի սպառնալիք է ներկայացնելու մեր տարածքին և այն հանրապետությունների տարածքներին, որոնք հայտարարել են իրենց անկախության մասին, նրանց, ովքեր ուզում են իրենց ապագան ինքնուրույն որոշել», - եզրափակել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։
Լրահոս
0