00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչ պետք է անի «Դիմադրություն» շարժումը թեժ աշուն ունենալու համար. քաղտեխնոլոգի դիտարկումը

«Դիմադրություն» շարժումը կրել է քաոտիկ բնույթ, ինստիտուցիոնալ կառույց այդպես էլ չձևավորվեց
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում մասնավորապես թեժ աշնան հավանականությանը։
Ներքաղաքական ակտիվ գործընթացների համար կան կոնկրետ նախադրյալներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ներկայացրեց այն նախադրյալները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ներքաղաքական լարվածության համար։
«Դրանցից գլխավորն արցախյան հիմնահարցն է, իսկ մյուսը` հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը, ընդ որում` երկու ուղղություններով զարգացումներն այս պահին հայ ժողովրդի և Հայաստանի օգտին չեն։ Ուստի սրությամբ դրված հարցերը կարող են հիմք հանդիսանալ ակտիվ ներքաղաքական աշնան համար»,–ասաց նա։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում 1992 թվականից ի վեր թեժ ներքաղաքական զարգացումների համար անհրաժեշտ պայմաններ միշտ եղել են, բայց զանգվածային բողոքը տարբեր պատճառներով չի հաջողվել արդյունավետ կազմակերպել։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման առաջնորդ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 11-ի ասուլիսին հայտարարել էր, որ ՀՀ գրեթե բոլոր մարզերում շարժումը ձևավորել է խորհուրդներ։ Նրա հավաստմամբ՝ իրենց կողմից կատարվում է հսկայածավալ աշխատանք, որը հանրության համար տեսանելի չէ, սակայն կոնկրետ գործողություններ կլինեն սեպտեմբերին։
Հենց հիմա ունեմ ընդդիմադիր հայացքներ, սակայն «Դիմադրությանը» չեմ միանա. Ուլիխանյան
«Անվտանգության խնդրից զատ, չափազանց սրվել են նաև սոցիալական բնույթի հարցերը, սոցիալական տարբեր խմբեր իրենց մաշկի վրա զգում են դա։ Հետևաբար այդ խմբերին ներքաղաքական պայքարում ընդգրկելու նախադրյալներ նույնպես կան։ Վերջին ամիսներին «Դիմադրություն» շարժման գործողությունները կրել են քաոտիկ բնույթ, և ինստիտուցիոնալ կառույց այդպես էլ չի ձևավորվել»,– ասաց քաղտեխնոլոգը։
Բադալյանի դիտարկմամբ` հիմա ամառային ընդմիջումը գուցե և օգտագործվի բացը լրացնելու համար, բայց որքանով արդյունավետ կգործի այդ կառույցը, ցույց կտա աշունը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում հուլիս–օգոստոս և դեկտեմբեր–հունվար ամիսների միջակայքը քաղաքականապես համարվում է մեռյալ սեզոն, երբ հիմնականում կլիմայական պայմանների պատճառով չի հաջողվում լուրջ համաժողովրդական բողոքի ալիք բարձրացնել։
«Հայ–թուրքական և հայ–ադրբեջանական օրակարգերով պայմանավորված գործոններն ընդդիմադիր շարժմանը ակտիվ գործողությունների դիմելու համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են, որովհետև մեր հասարակության ազգայնական զանգվածն այդքան էլ մեծ չէ։ Լավագույն դեպքում մոտ 100 հազար մարդ կարող է փողոց դուրս գալ և մասնակցել ակտիվ գործողությունների։ Հետևաբար անհրաժեշտ է ցուցաբերել կոմպլեքս մոտեցում` շարժման մեջ ներգրավելով սոցիալական այլ խմբերի ու տանել նրանց միասնական պայքարի»,– նշեց քաղտեխնոլոգը։
Բադալյանի համոզմամբ` անհրաժեշտ աշխատանքները պետք է իրականացվեն առանց հապաղելու, որպեսզի դրական արդյունք ստանալու հավանականությունը հնարավորինս մեծ լինի։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը հուլիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքը կանցկացնի։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները շարժվեցին դեպի դատարան, որտեղ մահացել է Գրիգորյանը
Լրահոս
0