«Միցուբիշին» ցանկանում է Հայաստանում գործունեություն ծավալել

© Photo : press office of the Ministry of High-Tech Industry of RAԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորությամբ։
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորությամբ։ - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորությամբ։
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Յասուշի Կակիտսուկային։ Կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է կամուրջ հանդիսանալ նոր բիզնես կապերի ձևավորման համար։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` հավելելով, որ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորությամբ։
««Էմ Էյջ Այ Ռուս» ընկերությունը մտադիր է ՀՀ կառավարության հետ գործակցության ուղիներ նախանշել, որոնց հստակեցումից հետո անմիջապես գործունեություն ծավալել Հայաստանում»,–ասված է հաղորդագրության մեջ։
© Photo : press office of the Ministry of High-Tech Industry of RA«Էմ Էյջ Այ Ռուս» ընկերության գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկան
Министр высокотехнологичной промышленности Роберт Хачатрян принял делегацию компании Мицубиси Хэви Индастриз Россия во главе с генеральным директором Ясуси Какицука (19 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
«Էմ Էյջ Այ Ռուս» ընկերության գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկան
Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, զարգացումներն ու մարտահրավերները, մատնանշել հնարավոր համագործակցության ուղիները: Կակիտսուկան իր հերթին մանրամասնել է ընկերության գործունեության ուղղություններն ու ոլորտները, նախանշել փոխգործակցության հնարավոր սցենարները:
Կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է լուրջ կամուրջ հանդիսանալ նոր բիզնես կապերի ձևավորման և գործունեության ծավալման համար: Կարծիքներ են փոխանակվել նաև տեխնոլոգիական ընկերությունների հետ հանդիպումներ կազմակերպելու, ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու հնարավորությունների վերաբերյալ։
Լրահոս
0