https://armeniasputnik.am/20220720/mirzvojany-arcakhum-tirvogh-iravitshaky-nerkajacrel-e-lehastani-senati-nakhagahin-45505398.html
Միրզոյանը Արցախում տիրող իրավիճակը ներկայացրել է Լեհաստանի Սենատի նախագահին
Միրզոյանը Արցախում տիրող իրավիճակը ներկայացրել է Լեհաստանի Սենատի նախագահին
Քննարկվել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ... 20.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-20T10:38+0400
2022-07-20T10:38+0400
2022-07-20T10:45+0400
հայաստան
արարատ միրզոյան
լեհաստան
լեռնային ղարաբաղ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/14/45504123_0:170:2100:1351_1920x0_80_0_0_21d8da584875932b306f1a6a49b8292e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Նախարարը նաև ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։Նախարարը նշել է, որ Ադրբեջանի առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման ջանքերը։Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:Տոմաշ Գրոձկին խաղաղության ջանքերին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։Բռնի անհետացածների ճակատագրերի բացահայտման հարցը Միրզոյանը ներկայացրել է ՎիտեկինՀիշեցնենք` Միրզոյանը հուլիսի 19-ին Վարշավա է մեկնել պաշտոնական այցով։
լեհաստան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/14/45504123_143:45:1950:1400_1920x0_80_0_0_8bb8d7a8565e0e6e028aee924b1df6a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, լեհաստան, լեռնային ղարաբաղ
հայաստան, արարատ միրզոյան, լեհաստան, լեռնային ղարաբաղ
Միրզոյանը Արցախում տիրող իրավիճակը ներկայացրել է Լեհաստանի Սենատի նախագահին
10:38 20.07.2022 (Թարմացված է: 10:45 20.07.2022) Քննարկվել են Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի Սենատի նախագահ Տոմաշ Գրոձկիին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարը նաև ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։
«Հումանիտար խնդիրների համատեքստում Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Նախարարը նշել է, որ Ադրբեջանի առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման ջանքերը։
Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:
Տոմաշ Գրոձկին խաղաղության ջանքերին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։
Հիշեցնենք` Միրզոյանը հուլիսի 19-ին Վարշավա է մեկնել պաշտոնական այցով։