Մոնակոյի արքայազնի պալատում կցուցադրվի արքայական ընտանիքի հետ Արամ Խաչատրյանի լուսանկարը

© Photo : Facebook / Aram Khachaturyan MuseumԱրամ Խաչատրյանի և Ռոստրոպովիչի 1973 թ.-ին Մոնակո այցելության ժամանակ արքայազն Ռենե lll-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի հետ արված լուսանկարը
Արամ Խաչատրյանի և Ռոստրոպովիչի 1973 թ.-ին Մոնակո այցելության ժամանակ արքայազն Ռենե lll-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի հետ արված լուսանկարը - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Արամ Խաչատրյանի և Ռոստրոպովիչի 1973 թ.-ին Մոնակո այցելության ժամանակ արքայազն Ռենե lll-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի հետ արված լուսանկարը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մոնակոյի արքայական պալատը արքայազն Ալբերթ 2-րդի անունից Արամ Խաչատրյանի թանգարանին նամակ է հղել։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Մոնակոյի արքայազնի պալատում այսուհետ կցուցադրվի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի, արքայազն Ռենե երրորդի և արքայադուստր Գրեյս Քելլիի համատեղ լուսանկարը, տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բարեկամ Վրույր Փենեսյանը հյուրընկալվել է Մոնակոյի արքայազնի պալատում։ Փենեսյանը փոխանցել է Արամ Խաչատրյանի և Ռոստրոպովիչի 1973 թ.-ին Մոնակո այցելության ժամանակ արքայազն Ռենե lll-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի հետ արված լուսանկարը։

«Այն ցուցադրվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և այսուհետ կցուցադրվի նաև պալատի ցուցասրահում։ Իսկ այսօր Մոնակոյի արքայական պալատից` արքայազն Ալբերթ 2-րդի անունից, մեզ ուղարկեցին մի ջերմ շնորհակալական նամակ: Առաջին անգամ է, որ Հայաստանի և Մոնակոյի թանգարանների միջև համագործակցություն է ստեղծվում»,-ասված է գրառման մեջ։
Թանգարանը հույս ունի, որ կապը տուն-թանգարանի հետ շարունակական կլինի։
Լրահոս
0