00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվել է Մինաս Ավետիսյանի ճանաչված կտավը

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցՄինասն իր արվեստանոցում. արխիվային լուսանկար
Մինասն իր արվեստանոցում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Բաժանորդագրվել
Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը մեծ միջոցառում է տեղի ունեցել Ռուսական արվեստի թանգարանում։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Այսօր` հայ նշանավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը, Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվեց հեղինակի «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը: Տեղեկությունը հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա է եղել նաև Մինաս Ավետիսյանի որդին` Նարեկ Ավետիսյանը։
«Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» ստեղծագործությունը 2014 թվականի փետրվարին ներկայացվել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մորիցբուրգ թանգարանում՝ նկարչի 85-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում:
Նշենք, որ Ավետիսյանը ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, բնապատկերներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:
Հանրահայտ են Ավետիսյանի «Տարվա եղանակները» (1960-63թթ.), «Իմ ծնողները» (1962թ.), «Հանդիպում» (1965թ.), «Հորս դիմանկարը» (1965թ.), «Շեմին» (1967թ.) և այլ գործեր:
Այվազովսկու կտավը երկարատև վերականգնումից հետո կրկին ցուցադրության է հանվել
Մինաս Ավետիսյանն ստեղծել է հայ ժողովրդի անցյալն ու ներկան արտացոլող՝ «Տեր Զորի ճանապարհին» (1964թ.), «Գաղթ» (1965-67թթ.), հայկական գյուղաշխարհը պատկերող՝ «Ջուլհակուհիներ» (1958թ.), «Տերևներ հավաքողները» (1960թ.), «Ջաջուռ» (1960թ.), «Հաց են թխում» (1963թ.), «Խնոցի են հարում» (1964թ.) և այլ կտավներ:
1972թ. հրդեհվել է նրա արվեստանոցը, այրվել է 100-ից ավելի նկար: Մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում քաղաքի ռմբակոծության հետևանքով, 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծած նրա որմնանկարները, որոնք 2008թ.-ին տեղափոխվել են Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան (հիմնադրվել է 1982թ.-ին):
Մինաս Ավետիսյանը մահացել է առեղծվածային ավտովթարից, որի մանրամասները մինչ օրս պարզված չեն: Նկարչի գործերը ցուցադրվում են աշխարհի մի շարք թանգարաններում:
1977թ. Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը:
Լրահոս
0