«Ճոճանիվը կշարժվի...». Սերգեյ Լավրովի հարցազրույցի առանցքային կետերը

© SputnikՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2022
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների, Ուկրաինայի ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի վրա գործադրվող ճնշումների մասին։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել RT–ի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Գլխավոր թեման եղել է Ուկրաինայում ընթացող հակամարտությունը։
Բանակցությունների մասին
Լավրովը համոզված է` Արևմուտքը թույլ չի տա, որ Ուկրաինան փորձի դիվանագիտական լուծում գտնել։
«Որևէ կասկած չունեմ, որ ուկրաինացիներին թույլ չեն տա բանակցել, քանի դեռ ամերիկացիները չեն որոշել, որ «բավականաչափ աղմկեցինք, քաոս ստեղծեցինք, հիմա կարելի է նրանց հանգիստ թողնել և տեսնել, թե ինչպես են ելք գտնելու»», – նշել է նախարարը։
Լավրովի խոսքով` ԱՄՆ–ն ու Մեծ Բրիտանիան, Կիևին զենք մատակարարելով, փորձում են գժտեցնել Ռուսաստանին ու Եվրոպային։
«Նրանք շատ են ուզում այս պատերազմն իսկական դարձնել և բախում առաջացնել Ռուսաստանի ու եվրոպական երկրների միջև։ Դա ձեռնտու է ամերիկացիներին ու անգլիացիներին», – ասել է նախարարը։
Զելենսկին «շատ արագ է փոխում կոշիկները». Սերգեյ Լավրով
ԵՄ–ն արդեն սպառել է հնարավորությունները
«Հայտարարված պատժամիջոցների հերթական փաթեթի մասին. ի՞նչ է այն` պատժամիջոցնե՞ր, թե՞ պատժամիջոցների չեղարկում։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը... Այսօր (ԵՄ–ում) արդեն ստիպված են մտածել` ինչ արեցին, ինչպես է դա անդրադառնում իրենց վրա», – նշել է արտգործնախարարը։
Լավրովը շեշտել է, որ ԵՄ–ն արդեն սպառել է հնարավոր բոլոր ոլորտները, որտեղ պատրաստ էր վնաս հասցնել Ռուսաստանին։
Ըստ նրա` եթե Եվրոպան հրաժարվի ռուսական էներգակիրներից, Ռուսաստանը խնդիրներ չի ունենա, պարզապես գնորդները կփոխվեն։
Միջուկային պատերազմում հաղթող լինել չի կարող
«Մենք մի քանի հայտարարություն ենք նախաձեռնել (և՛ ռուս–ամերիկյան, և՛ ՄԱԿ–ի ԱԽ մշտական անդամների), որ միջուկային պատերազմում հաղթող լինել չի կարող, և այդպիսի պատերազմ երբեք չի կարող սկսվել», – ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նա հիշեցրել է նաև Ռուսաստանի դոկտրինի մասին, որը հստակ պարզաբանում է, թե որ դեպքում Մոսկվան կարող է միջուկային զենք կիրառել։
Հիմա բանակցություններն իմաստ չունեն. Լավրովը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Ճոճանիվը շարժվում է
Նախարարը նշել է, որ ճոճանիվը հիմա այլ կողմ կշարժվի, որովհետև Բրյուսելից պարտադրվող պահանջները, որոնք ոչ միշտ են օրենսդրական պայմանավորվածությունների վրա հիմնվում, սկսել են նյարդայնացնել և խանգարել երկրներին, որ իրենց ներքին ազգային կյանքը կառուցեն սեփական ավանդույթներին, կրոնին համապատասխան։
Լավրովը բերել է նաև Հունգարիայի օրինակը, որին ԵՄ–ն «անհանգստացնում» է ոչ ավանդական արժեքների համար։
Ճնշում Գուտերեշի նկատմամբ
ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նկատմամբ հսկայական ճնշում են գործադրում իրենց շահերի համար օգտագործելու նպատակով։
«Համոզված եմ, որ գլխավոր քարտուղարի վրա հսկայական ճնշում են գործադրում նախևառաջ ամերիկացիներն ու անգլիացիները, որոնք այնտեղ` քարտուղարությունում են հաստատվել նրա տեղակալների պաշտոններում և այդ սեփականաշնորհած կառույցն օգտագործում են իրենց շահերի համար։ Ցավալի է», – ասել է Լավրովը։
Հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները փոխվել են. Սերգեյ Լավրով
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 147-րդ օրը։
Ուկրաինացի զինվորականները հրկիզում են հացահատիկային մշակաբույսերով արտերը. ՌԴ ՊՆ ամփոփագիր
Լրահոս
0