00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Աշխատում են մեծ սեպ խրել Հայաստանի և սփյուռքի միջև. Սրապիոնյանը` ԱԱԾ-ի նոր նախագծի մասին

Եթե ԱԱԾ–ի առաջարկը ստանա օրենքի ուժ, սփյուռքը ևս մեկ քայլով հետ կմղվի մայր հայրենիքից
Բաժանորդագրվել
Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության առաջարկած նախագծին, որով նախատեսվում է ավելի խստացնել սփյուռքահայերին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու կարգը։
Սփյուռքահայերին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու կարգի խստացումը միայն ԱԱԾ–ի որոշումը չէ, նրան տվյալ առաջարկը հուշել կամ պարտադրել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։
Նա կարծում է, որ եթե այդ նախաձեռնությունը ստանա օրենքի ուժ, ապա սփյուռքը ևս մեկ քայլով հետ կմղվի մայր հայրենիքից։
Նշենք, որ հուլիսի 13-ին ԱԱԾ-ն հանդես է եկել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ազգությամբ հայ օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պարտադիր պայման սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր բնակվելու պահանջը:
Սրապիոնյանի խոսքով` սա ընդհանուր որդեգրած քաղաքականության հերթական դրվագն է, որով աշխատում են հնարավորինս ավելի մեծ սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միասնականության մեջ։
«Այդքան փնովված նախկինները ստեղծել էին եռամիասնություն` Հայաստան–սփյուռք–Արցախ։ Եվ եթե նայում ենք ընդհանուր ֆոնին, ապա սա հստակ կանխամտածված քաղաքականություն է։ Ինչո՞ւ է նման վերաբերմունք ցուցաբերվում հատկապես սփյուռքահայերի նկատմամբ, որովհետև ժամանակին, երբ դեռ 44-օրյա ու ապրիլյան քառօրյա պատերազմները չէին եղել, Իլհամ Ալիևն ուղղակիորեն խոստովանել էր, որ հայկական սփյուռքն այնպիսի մեծ ներուժ է, որից ինքը սարսափում է։ Նա Հայաստանի հաջողությունները մեծ չափով կապում էր հենց սփյուռքի գոյության փաստի հետ, նույնիսկ ասում էր, որ հայկական սփյուռքն ավելի ուժեղ է, քան իր նավթադոլարները»,– նշեց սփյուռքի նախկին փոխնախարարը։
Սրապիոնյանը հարցնում է` կարո՞ղ է արդյոք ԱԱԾ-ն ներկայացնել մի վիճակագրություն, թե Հայաստան եկած և ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքահայերից քանիսն են իրենց նկարագրածի պես վարվել (տուն չեն գնել, գործունեություն չեն ծավալել) և քանիսը` ուղիղ հակառակը։
«Շատերը ոչ միայն բնակարան են ձեռք բերել Հայաստանում, այլև բիզնես են հիմնել, ինչով մինչ օրս ապրում են` չնայած բիզնես միջավայրում առկա այսքան անբարենպաստ պայմաններին։ Հիշենք` Հայաստան–սփյուռք վերջին համաժողովի ժամանակ Հրայր Հովնանյանը պարզապես մեղադրելով կառավարությանը` հայտարարեց, որ 50 միլիոն դոլարի ներդրում էր արել Հայաստանում և Արցախում, մինչդեռ այդ ներդրումները հավուր պատշաճի ուշադրության չեն արժանացել։ Կա՞ արդյոք վիճակագրություն, թե քանի սփյուռքահայեր են մեծ ներդրումներ կատարել Հայաստանում։ Նման հայտարարությամբ պարզապես փորձում են ամբոխային մտածողությունը զբաղեցնել»,– ասաց Սրապիոնյանը։
Նրա բնութագրմամբ` սփյուռքը միատարր չէ, և հայկական համայնքների դիմագիծը նույնիսկ տարածաշրջանային իմաստով ունի տարբերություններ, ինչն ԱԱԾ–ն շատ լավ գիտի, բայց բոլորին ներկայացնում է որպես միատարր զանգված։
Ըստ նրա` սա ուղղակի ապազգային քաղաքականություն է, որը թելադրվում է դրսից և խոնարհաբար իրականացվում ներսում։ Սփյուռքին նեղացնելը նշանակում է սփյուռքը Հայաստանից զատել, ու Հայաստանին վիթխարի աշխարհաքաղաքական փորձությունների դեմ թողնել մենակ, ինչին էլ ձգտում է գործող իշխանությունը։
Անդրադառնալով այն հարցին, թե նման նախաձեռնությունը չի հարվածում առաջին հերթին ՌԴ-ի հայերին, ովքեր առանց այդ էլ ապրում են արևմտյան պատժամիջոցների պատճառով սահմանափակումների ենթարկված երկրում և Հայաստանը դիտարկում են որպես այլընտրանքային երկիր իրենց գործունեությունն այստեղ շարունակելու առումով, Սրապիոնյանն ընդգծեց, որ հաշվի չեն առնում ոչ միայն Ռուսաստանում բնակվող շուրջ 3 միլիոն հայության, այլև Ուկրաինայի մեր 450 հազար հայրենակիցների շահերը, ովքեր ցաքուցրիվ են եղել աշխարհով մեկ. նրանցից շատերը կարող են հանգրվան չգտնեն ու գան Հայաստան։
«Սա Հայաստանում բնակչության թվի հավելման իրենց հայտարարության ուղիղ հակառակ մոտեցումն է։ Նպատակն այն է, որ հնարավորինս օտար տարրերով լցվի մեր երկիրը, ինչն էլ օտարամոլության քաղաքականություն է։ Առաջին հարվածն ուղղվում է ամենակենսունակ տարրի` սփյուռքի դեմ։ Անկախ ամեն ինչից, սփյուռքահայերը կարոտի զգացում ունեն հայրենիքի նկատմամբ, հետևաբար նրանց մեջ սպանում են հենց այդ կարոտը, որը վերադարձի կարևորագույն խթանիչներից է»,– ասաց Սրապիոնյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել է, որ նման նախագիծ են առաջարկել, քանի որ պարզել է, որ ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքահայերը Հայաստանում գույք չեն գնել, տնտեսական գործունեություն չեն ծավալել, նույնիսկ Հայաստան չեն այցելել: Եղել են նաև դեպքեր, երբ ՀՀ անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ստանալու համար։
Մենք կողմ չենք. Սինանյանը` սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն տալու փոփոխությունների մասին
Լրահոս
0