00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բարեվարքության համակարգն ու օրենսդրական բացերը. ի՞նչ է փոխվելու ՀՀ դատական համակարգում

Բարեվարքության ամբողջական համակարգի կիրառումն առայժմ թերի է
Բաժանորդագրվել
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պաշտոնատար անձանց և դատավորների բարեվարքության գործընթացին։
Բարեվարքության հարցը հաճախ կապում են վեթինգի հետ, բայց Հայաստանում չի կարող վեթինգ իրականացվել այն պարզ պատճառով, որ դրա մասին օրենք չկա, և մնում է բարեվարքությունը ստուգել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շրջանակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արա Ղազարյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 21-ի նիստում հաստատեց դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ այսօր ստուգվում է միայն նոր համակարգ մտնող դատավորների բարեվարքությունը, սակայն առաջիկա ամիսներին կարվի այնպես, որ ստուգվի բոլոր գործող դատավորների բարեվարքությունը:
«Ցանկանում են նոր համակարգ դնել և բարեվարքությունը որպես հանրային ծառայության բաղկացուցիչ մաս սարքել, մինչդեռ «Հանրային ծառայության մասին» օրենքում դրա վերաբերյալ կառուցակարգ կա։ Այդուհանդերձ, ես առայժմ թերի եմ գնահատում այդ ամբողջ համակարգի կիրառումը։ Դրա համար դեռ երկար ժամանակ է պետք»,– ասաց փաստաբանը։
Ղազարյանի կարծիքով` եթե խոսքը վերաբերում է կոնկրետ դատավորների բարեվարքությանը, ապա եղել են դեպքեր, երբ դադարեցվել են դատավորների լիազորությունները, ընտրվել է ամենախիստ կարգապահական տույժի եղանակը, որովհետև այդտեղ բարեվարքության դրսևորման լուրջ խնդիր դատավորներն ունեցել են, սակայն շատ հաճախ, երբ բարեվարքությունը կապում են դատավորի կողմից որոշում կայացնելու հետ, դա լրջորեն վնասում է դատավորի անկախությունը։
Առանց բարեվարքության մաքսայինում գործի չես ընդունվի. ՊԵԿ–ը փոխում է ընդունելության կարգը
«Քանի որ ամենաշատ թվով բարեվարքության վարույթներ հարուցվել են դատավորների դեմ, կարելի է ասել, որ բարեվարքության ամբողջ կոնցեպտը ավելի հաճախ կիրառվել է հենց նրանց նկատմամբ։ Ողղակի վերջին տարիներին դատավորների հանդեպ եղել է որոշակի նախատրամադրվածություն` կապված վարույթների, գործողությունների առատության հետ։ Իսկ, օրինակ, հանրային ծառայության ոլորտում, պաշտոնատար անձանցից սկսած, նախարարներով ու քաղծառայողներով վերջացրած, հայտնի չէ` այդտեղ վարույթներ հարուցվու՞մ են, թե՞ ոչ, քանզի որևէ տեղեկատվություն դրա վերաբերյալ չկա։ Օրինակ` նախարարին հրավիրել են քննիչ հանձնաժողով, բայց նա հրաժարվել է ներկայանալ։ Սա, անկասկած, բարեվարքության հարց է, սակայն որևէ վարույթ չի հարուցվել»,– պարզաբանեց փաստաբանը։
Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական դատավարությունը թվայնացնելուն, այն է` դատական քննություններն օնլայն անցկացնելու հեռանկարին, Ղազարյանն ընդգծեց, որ դա ողջունելի է, որովհետև ինքն էլ մասնակցել է առցանց դատավարությունների, ինչը 21-րդ դարի դրսևորումներից է։
«Երբ դատավարությունն անցկացվում է թվային տեխնոլոգիաներով, ապա այդտեղ արտաքին ազդեցության կամ միջամտության շատ քիչ հնարավորություն կա, օրինակ` որևէ փաստաթուղթ վերացնել կամ ավելացնել, ինչը հնարավոր է թղթային տարբերակում։ Ես նման դեպքեր ունեցել եմ, երբ մի ամբողջ քրեական կամ քաղաքացիական գործի էջերում փոփոխություններ են արվել։ Թվային տեխնոլոգիաների կիրառման պարագայում դա հնարավոր չի լինի»,– բացատրեց Ղազարյանը։
Նրա խոսքով` նման դեպքում խնայվում են ռեսուրսները, տրամադրվում են երաշխիքներ, որ կեղծիքներն ու արտաքին ազդեցության ռիսկերն էապես նվազելու են։ Ղազարյանի կարծիքով` թեև քրեական դատավարության դեպքում թվային տեխնոլոգիաներն ամբողջությամբ չեն կիրառվի, քանի որ ամբաստանյալների ու վկաների անմիջական ներկայությունը դատարանում պարտադիր է, բայցևայնպես, հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենսգրքի համաձայն` առանձին էլեմենտներ, օրինակ` հակընդդեմ հարցումը կարելի է անցկացնել հեռակապի միջոցով, եթե կարևոր վկան գտնվում է արտերկրում։
Հայաստանն 9 մլն եվրո է ստանալու դատավորների բարեվարքությունն ու ունեցվածքը ստուգելու համար
Նշենք, որ Հայաստանում քաղաքացիական դատավարությունը կթվայնացվի: ՀՀ կառավարության հուլիսի 21-ի նիստում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ այդ գործընթացի համար արդեն անցկացվել է մրցույթ, և քաղաքացիական դատավարությունը կարող է թվայնացվել համապատասխան ֆինանսական վերաբաշխումը կատարելուց հետո:
Ըստ նրա` տվյալ մոտեցումը հետագայում լինելու է նաև վարչական, քրեական դատավարության դեպքում:
Լրահոս
0