00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը օրինաչափ է․ փորձագետը խոսել է նաև ռիսկերի մասին

© Sputnik / Aram NersesyanԹաթուլ Մանասերյան
Թաթուլ Մանասերյան - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2022
Թաթուլ Մանասերյան
Բաժանորդագրվել
Թաթուլ Մանասերյանն անհրաժեշտ է համարում երկրի տնտեսության կառուցվածքի հետագա կատարելագործումը և պետական մարմինների թիմային աշխատանքը:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 10,2 տոկոսով օրինաչափ է և պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք առաջացել են նաև Ուկրաինայի իրավիճակի համապատկերում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
Ավելի վաղ Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանները հաղորդել էին, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում տնտեսական աճի առաջատարն է:

«Մենք չենք զարմանում ԵԱՏՄ շրջանակում գրանցված դրական արդյունքներից։ Կոմպակտ տնտեսություն ունեցող երկրներն ավելի արագ են ինտեգրացիոն միավորումներում, օրինակ՝ ԵԱՏՄ-ում, դրական փոփոխություններ գրանցում։ Այդ երկրներում սահմանված արտոնությունների ազդեցությունն ավելի նկատելի է»,- ասաց Մանասերյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների շարքում առանձնացել է մի շարք պատճառներով։ Տնտեսագետը կարծում է, որ տնտեսական ակտիվության աճն ապահովվել է դեպի Հայաստան քաղաքացիների ներհոսքի ավելացման, սպառողների թվի աճի շնորհիվ: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով բազմաթիվ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց բիզնեսի զարգացման համար նախընտրում են Հայաստանը։
Վերջին տվյալներով՝ այլ երկրներից հանրապետություն է ժամանել մոտ 140 հազար քաղաքացի։ Մանասերյանը նշեց, որ փոքր Հայաստանի համար դա բավական տպավորիչ թիվ է։
Հայաստանը տնտեսական աճով առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկրներից
Մեկ այլ գործոն է ամերիկյան արժույթի արժեզրկումը Հայաստանում։ Արդյունքում ներկրողները շահավետ իրավիճակում են հայտնվել, իսկ տեղական սպառողների համար ներկրված ապրանքներն ավելի էժան են դարձել։
Դրա հետ մեկտեղ, Մանասարյանի կարծիքով, պետական վերահսկողության մասով խնդիրներ կան. դրամի ամրապնդման դեպքում մի շարք ապրանքների գները պետք է նվազեին, սակայն դա մինչ օրս տեղի չի ունեցել:
Նրա խոսքով՝ տնտեսական աճի վրա ազդում է նաև զբոսաշրջության և հանքարդյունաբերության ոլորտներում առկա ակտիվությունը։
Մանասերյանի կարծիքով՝ իշխանությունը պետք է աշխատի ազգային տնտեսության կառուցվածքի կատարելագործման ուղղությամբ։ Աճի նշված գործոնները իրավիճակային բնույթ են կրում. դրանք սկզբում դրականորեն են ազդում տնտեսության վրա, սակայն հետագայում կարող են ավելի լուրջ խնդիրների հանգեցնել։
Փորձագետը անխուսափելի է համարում հարվածը, որը Հայաստանի տնտեսությունը կզգա այն բանից հետո, երբ Հայաստան ժամանած վճարունակ քաղաքացիների մի մասը հայրենիք կվերադառնա:
Հնարավոր ռիսկերի վերացման առումով տնտեսագետը կարևորում է մի շարք կառույցների՝ ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, Պետեկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի թիմային աշխատանքը։
Լրահոս
0