Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը

© Photo : official site of the Prime Minister of RAСовещание по вопросу концепции развития системы закупок под председательством премьер-министра Никола Пашиняна (21 июля 2022). Еревaн
Совещание по вопросу концепции развития системы закупок под председательством премьер-министра Никола Пашиняна (21 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետի կարծիքով՝ կառավարությունը բազմաթիվ խնդիրների է բախվում տենդերներ անցկացնելիս։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը նշել է, որ գնումների ոլորտի զարգացման հարցը կառավարության շարունակական քննարկումների կարևորագույն թեմաներից մեկն է, որն ունի շատ նրբություններ, բարդություններ և կարևորություն:
3 մլրդ 107 մլն դրամ. պարեկների համար «Տոյոտա» ընկերությունից մեքենաներ կգնեն
«Խոսքը վերաբերում է պետական գնումներին, այսինքն՝ ըստ էության, պետական բյուջեի միջոցով իրականացվող ծրագրերին, որն ունի երկու կոմպոնենտ: Մեկը ֆինանսների ծախսման և ծրագրերի իրականացման արդյունավետությունն է, և մենք այդտեղ հաճախ ենք խնդիրներ ունենում: Դրանց մի խումբը կապված է նրա հետ, որ շատ դեպքերում ամենաէժան գին առաջարկող ընկերությունը միշտ չէ, որ առաջարկում է ոչ միայն ամենաորակով, այլև ընդհանրապես որակով ծառայություն: Երկրորդը՝ շատ դեպքերում խնդիրներ ենք ունենում ոչ թե գնի և որակի, այլ կատարվածի ժամանակի և արագության հետ: Մյուս դեպքերում՝ շատ հաճախ խնդիր ենք ունենում, որ ստիպված ենք լինում մեկ անձից գնում իրականացնել: Այսօր էլ կառավարության նիստում այդպիսի դեպք ունեցանք: Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաև ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար»,– ասել է նա:
Վարչապետը նշել է, որ մեր գնումների համակարգը, ընդհանրապես մեր պետական համակարգը ժամանակի, այսպես ասած, ֆինանսական գնահատման ոչ մի մեխանիզմ չունի:
«Նույն գնումների ընթացակարգը շատ դեպքերում երկար է ձգվում այն պատճառով, որ պարտվողը դատի է տալիս հաղթողին, պրոցեսը երկար ժամանակ է տևում, հետո հաղթողն է դատի տալիս պարտվողին, հետո երկուսով են դատի տալիս կառավարությանը: Այս ամենը նորմալ է, մենք դեմ չենք, որ դատական և օրենսդրական շրջանակներում պարզաբանումներ տեղի ունենան: Հետո այդ ծրագրերը կամ չեն իրականացվում կամ իրականացվում են նախատեսվածից մեկ կամ երկու տարի ուշ»,– ասել է Փաշինյանը:
Ըստ նրա` Հայաստանում նաև մեթոդ չկա հաշվելու, թե ուշ իրականացման հետևանքով պետությունը որքան գումար կորցրեց:
Կստուգվի ոչ միայն նոր, այլ նաև գործող դատավորների և դատախազների բարեվարքությունը. Փաշինյան
«Հնարավոր է՝ ենթադրենք 3 մլն դրամի շուրջ 4 տարի դատական վեճ ունենանք, բայց ոչ ոք չի հաշվում այդ ընթացքում` պետությունը շահեց, թե չշահեց: Հնարավոր է, որ մի քանի միլիարդ դրամ կորցրեցինք: Ընդ որում` այսպիսի դեպքերում նաև բարոյական վնասի խնդիր կա»,- ասել է Փաշինյանը:
Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել գնումների համակարգում առկա հիմնական խնդիրներին, գնումների էլեկտրոնային համակարգի ոչ արդիական վիճակին, գնումների գործընթացի պլանավորմանը, ընթացակարգերին: Նշվել է, որ այժմ ընթացքի մեջ են գնումների նոր համակարգի մշակման աշխատանքները: Ռազմավարության նախագծով նախատեսվում է գնման ընթացակարգերի թվայնացում, գործիքակազմերի արդիականացում, գնումների մասնագետների վերապատրաստում, կարողությունների զարգացում և պայմանագրերի կառավարման գործընթացի բարելավում:
Նախագծի հիմնական նպատակն է թիրախային կերպով շարունակական բարելավել գնումների համակարգը, իրականացնել գնումների մասնակիցների ռեյտինգավորում, բարելավել նաև մեկ անձից գնումների իրականացման համակարգը՝ պատասխանատվության հակակշռված ճկունության աճի ապահովմամբ:
Նախագծի շուրջ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել հարցադրումներով, դիտարկումներով և առաջարկություններով:

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է գնումների ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել լրամշակել նախագիծը` հաշվի առնելով քննարկման արդյունքները։
Լրահոս
0