Նույնիսկ կոշտ սահմանափակումները չհանգեցրին երկրների դիրքորոշումների փոփոխության. Պեսկով

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել ֆոտոբանկԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2022
Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատժամիջոցային ճնշման քաղաքականությունը վերջի՞ն շնչում է։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Նույնիսկ ամենակոշտ սահմանափակումները երբևէ չեն հանգեցրել երկրների դիրքորոշումների փոփոխության, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Նրա խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կրեմլը կարծում է, որ պատժամիջոցների ճնշման քաղաքականությունը վերջի՞ն շնչում է, քանի որ ԵՄ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը նախատեսում է որոշ սահմանափակումների վերացում։

«Ո՛չ, նման զգացողություն չկա: Մինչև այժմ Եվրամիությունը նախանձելի համառությամբ փորձում է ստեղծել նոր պատժամիջոցներ, թեև մեզ համար ակնհայտ է, որ ոչ մի պատժամիջոց աշխարհի որևէ մասում չի հանգեցրել այն բանին, որ դրանց տակ գտնվող երկրները փոխեն իրենց դիրքորոշումը։ Հատկապես մեր երկրի հետ նման բան չի լինի»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Մինչ օրս ընդունվել է պատժմիջոցների 6 փաթեթ։
Լրահոս
0