00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:30
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:48
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան Հայաստանից հստակ քայլեր է սպասում․ Չավուշօղլու

© SputnikԹուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն
Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2022
Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայ-թուրքական կարգավորման գործընթացը, ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, իրականում եռակողմ գործընթաց է, դրա մեջ է նաև Ադրբեջանը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանը պետք է ցույց տա, որ տարածաշրջանում խաղաղություն է ուզում ու պետք է հստակ քայլեր անի այդ ուղղությամբ։ Այս մասին թուրքական TRT Haber հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն։
«Ասելը հերիք չէ։ Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք անկեղծ ենք, ուզում ենք տեսնել, թե Հայաստանը որքանով է անկեղծ»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Թուրք պաշտոնյան լրագրողին հիշեցրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև տարբեր հանդիպումներ են լինում ու նշել, որ ՀՀ վարչապետ «Փաշինյանը զանգել էր Էրդողանին բայրամի օրը»։
Թուրքիայի արտգործնախարարը, խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ կոորդինացնելու մասին, հայտարարել է, թե Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ սա իրականում եռակողմ գործընթաց է և պետք է կոորդինացվի Բաքվի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են»։ Նրա խոսքով՝ իրենք տարածաշրջանում բոլորի, այդ թվում՝ Հայաստանի, օգտից բխող խաղաղություն ու կայունություն են ուզում։
«Եթե տարածաշրջանում խաղաղություն պիտի լինի, բոլորը եռակողմ ձևաչափով քայլեր պետք է անեն այդ ուղղությամբ»,- նշել է Չավուշօղլուն։
Չավուշօղլուն հարցազրույցի ընթացքում այս անգամ օգտագործում էր ոչ թե «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, այլ «Զանգեզուրի նախագիծը»։ Այս կոնտեքստում թուրք նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում միջանցքը շատ մեծ կարևորություն է ձեռք բերել հիմա՝ հատկապես Ուկրաինայի ճգնաժամից հետո, քանի որ Ռուսաստանով դեպի արևմուտք ապրանքաշրջանառությունն անհնար է։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Ի՞նչ փուլում են հայ-թուրքական հարաբերությունները. Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ է հայտնում
Լրահոս
0