00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ խորհուրդն այսօր կրկին նիստ է հրավիրել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով

© Sputnik / Asatur YesayantsԱԺ նիստերի դահլիճը
ԱԺ նիստերի դահլիճը - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2022
ԱԺ նիստերի դահլիճը
Բաժանորդագրվել
Նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 32 պատգամավորների։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմն այսօր ժամը 10.30-ին ԱԺ խորհրդի նիստ է հրավիրել․ օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության 32 պատգամավորների մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելն է։
Ի դեպ, պատգամավորներն արդեն արձակուրդում են, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձակուրդից հետ է կանչել խորհրդի անդամներին այդ նիստին ներկայություն ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ևս այս հարցով ԱԺ խորհուրդը նիստ գումարեց, սակայն այն գրանցումից անմիջապես հետո ավարտվեց, քանի որ ընդդիմադիրները ներկա չէին։
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե պատգամավորը, որին մանդատից զրկելու հարցով պետք է դիմեն, ներկա չէ նիստին, այդ դեպքում նիստը չի շարունակվում։ Մեկ շաբաթ անց օրենքի ուժով գումարվում է երկրորդ նիստը, որի ընթացքում՝ անկախ այն հանգամանքից տվյալ պատգամավորը ներկա է, թե՝ ոչ, խորհուրդը որոշում է կայացնում դիմել կամ չդիմել ՍԴ։
ՔՊ-ն, սակայն, արդեն հայտարարել է, որ իրենք որոշել են չդիմել Սահմանադրական դատարան:
Նշենք, որ նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 32 պատգամավորների. «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն ու այդ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն այդ ցանկում չկան։ Այդ ցանկում չեն նաեւ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով Արթուր Վանեցյանի փոխարեն ԱԺ պատգամավոր դարձած Մարտուն Գրիգորյանը եւ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանի փոխարեն ԱԺ պատգամավոր դարձած Արգիշտի Գեւորգյանը:

Նշենք, որ ԱԺ խորհուրդը յուրաքանչյուր պատգամավորի հարցն առանձին է քննարկելու, ինչը նշանակում է, որ, հնարավոր է՝ ոչ բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհուրդը որոշի դիմել ՍԴ:

Հիշեցնենք` հուլիսի 1-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրավիրեց արտահերթ նիստ և գաղտնի քվերակությամբ դադարեցրեց Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի` ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, ինչից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նույն խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն ու Արթուր Խաչատրյանը հրաժարվեցին, համապատասխանաբար՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը հրաժարվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։
Իր պաշտոնից չհրաժարվեց միայն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։
Լրահոս
0