00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը և Ֆրանսիան 2024-ին միաժամանակ կնշեն Շառլ Ազնավուրի 100-ամյակը

© Photo : official site of MESCS of RA Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:
Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ: - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2022
Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:
Բաժանորդագրվել
Ազնավուրի արձան կտեղադրվի ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանը և Ֆրանսիան 2024-ին միաժամանակ կնշեն մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակը։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկանում ենք, որ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:
Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես:
Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է Հայաստանում ևս Ազնավուրի արձանը տեղադրելու հարցը: «Ազնավուր» հիմնադրամի տնօրենն առաջարկել է բոլոր միջոցառումներն անցկացնել Ֆրանսիայի հետ զուգահեռ, այդ թվում՝ արձանի տեղադրումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանը Հայաստանում կնշվի նույնքան վառ, որքան Ֆրանսիայում:
© Photo : official site of MESCS of RA Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրին
Замминистра ОНКС Артур Мартиросян принял директора Фонда Азнавур Кристину Азнавур (Саркисян) (22 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2022
Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրին
Քննարկման ընթացքում կողմերը որոշել են ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ համակարգելու հոբելյանական միջոցառումները:
Արթուր Մարտիրոսյանն իրազեկել է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է համակարգող աշխատանքային խումբ՝ Հայաստանում գործող Ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարների միջև կրթության և մշակույթի ոլորտներում ծրագրային նախաձեռնություններն առավել արդյունավետ կազմակեպելու նպատակով: Խմբի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել հուլիսի 28-ին։ Նիստին հրավիրված է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։
Լրահոս
0