00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական եթեր` արևմտյան միջոցներով. նոր հեռուստաալիք է բացվել ArmNews-ի փոխարեն

© Sputnik / Andranik Ghazaryan«Բուն TV»
«Բուն TV» - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2022
«Բուն TV»
Բաժանորդագրվել
Հայկական հեռուստատեսային ցանցում նոր հեռուստաալիք կհայտնվի, որը ֆինանսավորվելու է նաև արևմտյան դրամաշնորհների հաշվին։ Նախկինում դրա մասին լսել են միայն համացանցի օգտատերերը, իսկ այսօր այն արդեն հեռուստաէկրաններից է հեռարձակվելու։
Երևանյան հեռուստաեթերի համար արտոնագիր ստանալու հերթական մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Բուն TV» ինտերնետ-հարթակը։ Մրցույթին մասնակցել են նաև հայկական հեռուստաեթերի հնաբնակներից մեկը, որը հեռարձակման իրավունքից զրկվել էր 2021 թվականին` «Հ2»–ը, և երկու նորեր` «Յան TV»-ն և ««Թիվ 1 հեռուստաընկերություն 2020»-ը։
Հաղթող «Բուն TV»-ն զբաղեցրել է «Քառյակ մեդիային» պատկանող «ArmNews» փակված հեռուստաալիքի հաճախականությունը։

Ի՞նչ է հայտնի նոր հեռուստաալիքի մասին

Երկար տարիներ «Բուն TV»-ն իրեն ներկայացնում էր որպես գիտակրթական առցանց հարթակ, որը «նպաստում է գիտության և արվեստի արտադրանքը սպառող հասարակության ձևավորմանը»։ Ընդ որում, բովանդակությունը չպարտադրված «շաղախվում» էր այնպիսի մի օրակարգի հետ, ինչպիսին, օրինակ, ԼԳԲՏ-ի իրավունքներն ու գենդերային դիսկուրսն է տեղի ֆեմինիստուհիների սիրած կարգախոսի ներքո` «իմ մարմինն իմ գործն է»։ Կար նաև հայկական եկեղեցու ու բանակի քննադատություն, անդրադարձ էր արվում աղանդներին, պացիֆիզմին և այլ «առաջադեմ» թեմաների, որոնք հատուկ չեն ազգային մտածելակերպին։ Հարթակը ֆինանսավորում էր «Բաց հասարակություն» հիմնադրամը, որն ավելի հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ։ Ներկայացնում ենք նախկինում արված սքրինշոթները։
© Sputnik / Irina Abroyan

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ - Sputnik Արմենիա
1/4

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ

© Sputnik / Irina Abroyan

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ - Sputnik Արմենիա
2/4

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ

© Sputnik / Irina Abroyan

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ - Sputnik Արմենիա
3/4

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ

© Sputnik / Irina Abroyan

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ - Sputnik Արմենիա
4/4

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ

1/4

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ

2/4

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ

3/4

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ

4/4

Սորոսի հիմնադրամի կողմից Գեմաֆին Գասպարյանի տրամադրված դրամաշնորհ

Առցանց ալիքը հիմնադրել է «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որը ստեղծել են Քրիստինե Արմենակյանն ու Գեմաֆին Գասպարյանը 2013 թվականին։ 2014 թվականից ի վեր հիմնադրամը սորոսական կազմակերպություններից ավելի քան 140 հազար դոլար է ստացել։ Լուսաբանման ամենօրյա թեմաներից են եղել` կրոնական փոքրամասնությունների (աղանդների) իրավունքները, ԼԳԲՏ համայնքն ու պացիֆիզմի քարոզը։
Պետք է ասել, որ «բունցիները» միայն Սորոսի հիմնադրամի հետ չէ, որ համագործակցում էին։ Օրինակ, «Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» ծրագրի իրականացման համար, որի շրջանակում կրկին շոշափվում էին «հին երգեր գլխավորի մասին»` գենդերային խնդիրների հետ կապված հարցերից, ԼԳԲՏ համայնքին և աղանդներին աջակցելուց և այլն, ֆինանսավորում էր հատկացրել ռումինական «The Black Sea Trust for Regional Cooperation» («Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամ») ՀԿ-ն, որը ստեղծվել է USAID և այլ ամերիկյան հիմնադրամների աջակցմամբ։
Ի դեպ, Միացյալ Նահանգների «Գերմանական Մարշալ» հիմնադրամի հայ փորձագետները դեռ 7 տարի առաջ էին Հայաստանին խորհուրդ տալիս դուրս գալ ԵԱՏՄ–ից...
Ինչ այլ միջոցներով է ապրում «Բուն TV»–ն, հայտնի չէ։ Համենայնդեպս, բաց աղբյուրներում այդ մասին հիշատակում չկա։ 2020 թվականից Սորոսի հիմնադրամը հատկացվող դրամաշնորհների մասին տեղեկատվություն չի լրացնում։
Տեղեկատվական ի՞նչ քաղաքականություն է այսօր վարելու «Բուն TV»-ն, հաշվի առնելով երիտասարդների և քաղաքացիական հանրության լուսավորման հետ կապված հիմնադիրների «նախասիրությունները»։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ընդգծեց, որ «Բուն» հիմնադրամի աշխատանքներում մի շարք քաղաքական դեմքեր են ներգրավվել։ Դա և՛ ներկայիս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է, և՛ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, և՛ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, և՛ ներկայիս խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ։
«Բուն TV»-ն հիմա էլ ղեկավարում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը (այդ պաշտոնից հրաժարական է տվել 2020 թվականի մայիսին)։

«Պարզից էլ պարզ է, որ այստեղ փոխադարձ գործընթաց է գնում. իշխանությունները սորոսական «Բուն TV»-ին հաճախականություն են տրամադրում, և ի նշան երախտագիտության, սորոսականները առնվազն չեն քննադատի ներկայիս իշխանություններին, իսկ հարկ եղած ժամանակ ևս մեկ մեդիահարթակ կլինեն սորոսականների գաղափարներին մեծ մասամբ համահունչ իշխանամետ գաղափարներն առաջ մղելու համար։ Ցավակցում եմ Հայաստանի բնակչությանը, որը նվեր է ստացել հեռուստաալիք, որում շարունակվելու է հակազգային, հակաեկեղեցական, հակաբանակային քարոզը»,- նշել է Քոչարյանը։

Մեդիափորձագետի խոսքով` չնայած որ «Հ2»-ը փորձ, պայմաններ և անցած ճանապարհ ունի, ակնհայտ էր, որ ընդդիմադիր ալիքին չեն ընդառաջի և հաճախականություն չեն տա։ Իսկ հաշվի առնելով, որ իշխանություն ու մասնավորապես հեռուստառադիոհեռարձակման ոլորտ ներթափանցել են հիմնադրամի շահառուները, ըստ փորձագետի, հասկանալի է, ինչու է հանձնաժողովի որոշումն այդպիսին եղել։
Ե՛րբ նոր հեռուստաալիքը եթեր կհեռարձակվի՝ հայտնի չէ, մրցույթի արդյունքների մասին որոշումը հանձնաժողովի կայքում չկա։
Ջորջ Սորոս - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2022
Սորոսի գրասենյակի գործունեությունը ՀՀ-ում կասեցնելու հայցը վարույթ է ընդունվել
Լրահոս
0