Հզոր և արդյունավետ. ինչու են ուկրաինացիներն ընկել «Սոլնցեպյոկի» հետևից

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ծանր հրանետային համակարգը պատրաստվում կրակի արձակման, հետո հարվածում ուկրաինական զորքի դիրքերին։ Ցուցադրվում են համակարգի արկերով իրականացված մեծածավալ պայթյունները։
Ուկրաինայի զինվորականները ռուսական «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերի հետևից են ընկել դրանց արդյունավետության և հզորության պատճառով։ ՌԴ ՊՆ-ի հրապարակած տեսանյութում ասում է ծանր հրանետային դասակի փոխհրամանատար Իվանը։

«Այս մեքենայի, ինչպես նաև դրա անձնակազմի հետևից շատ են ընկնում, որովհետև շատ բացառիկ է»,- նշում է Իվանը։

Նրա խոսքով` ուկրաինացի գրոհայինները շատ են վախենում ծանր հրանետային համակարգի ջերմաճնշումային ռեակտիվ արկերից, որոնցից հնարավոր չէ թաքնվել բլինդաժներում, քանի որ դրանք պայթյունի ժամանակ հավելյալ ճնշում են ստեղծում և հրե գունդ առաջացնում՝ մոտ 3000 ջերմաստիճանով (ըստ Ցելսիուսի)։ Արդյունքում հակառակորդին հնարավոր է լինում խոցել նույնիսկ փոքր անցքերից։
«Սոլնցեպյոկ» մարտական մեկ մեքենայի վրա ջերմաճնշումային 24 արկ կա, որոնք կարող են մինչև 40 հազար քմ տարածք ոչնչացնել։
ՌԴ Պն–ն ցուցադրել է «Սոլնցեպյոկի» մարտական աշխատանքը. տեսանյութ
Լրահոս
0