00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թիթեռներ և հետախուզություն՝ Հայաստանի 1-ին Հանրապետության համար. գնդապետ Շնեուրի ոդիսականը

© Photo : Zinuzh MediaՍարդարապատ
Սարդարապատ - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2022
Սարդարապատ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Զարմանալի ճակատագրեր են երբեմն բաժին ընկնում մարդկանց. թվում է, թե ի՞նչ ընդհանուր բան կա կայսերական բանակի սպայի կարիերայի, Հայաստանի Առաջին Հանրապետության հակահետախուզության հիմքեր դնելու և թիթեռների ու օձերի ուսումնասիրության միջև։ Թիթեռնիկները, սակայն, Ալեքսանդր Շնեուրին հետաքրքրել են դեռ մանկությունից:

Ռուբեն Գյուլմիսարյան

Այսօր շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց կար ժամանակ, երբ սպաները մեկ անգամ ու ընդմիշտ էին երդում տալիս։ Ահա և Միխայլովսկի հրետանային ուսումնարանի, Գլխավոր շտաբի ակադեմիայի շրջանավարտ (1916 թվականի) ու Կիևի դիտորդ-օդաչուների դպրոցի շրջանավարտ, գնդապետ Ալեքսանդր Շնեուրը, մի անգամ երդվելով «Ցարին և Հայրենիքին», անհնար համարեց ծառայել բոլշևիկների իշխանությանը։ Նրա որոշմանը որակական ոչ մի գնահատական չտալով, արձանագրենք, որ նա արտագաղթեց 1919 թվականին, երբ կայսրության փլուզումն ակնհայտ դարձավ։
Շնեուրների գերմանական ընտանիքն արմատներով Էլզասից էր։ Ալեքսանդր Կոնստանտինովիչը, որը ծնունդով Պետերբուրգից էր, իր համար ընտրեց այն ժամանակ տղամարդու համար ամենաբնական կարիերան՝ ռազմականը։ Ընտրել է, ամենայն հավանականությամբ, հոր խորհրդով և օրինակով։
© Photo : Русский дом в Ереване - Россотрудничество в АрменииՍարդարապատի հերոս Ալեքսանդր Շնեուր
Герой Сардарапата Александр Шнеур - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2022
Սարդարապատի հերոս Ալեքսանդր Շնեուր
Եվ, ի վերջո, մանկության ու երիտասարդության տարիներին հետաքրքրվում էր թիթեռներով և օձերով։ Ի դեպ, չնայած իր մարտական սխրանքներին ու բազմաթիվ պարգևներին, նա հավերժացել է Հյուսիսային Ամերիկայի մի քանի թիթեռների լատինական անուններում՝ Satyrus colombati stellifer Chneour, օրինակ։ Դա, ըստ երևույթին, նրան սազում էր, նա փափուկ ու ինտելիգենտ էր, բնավորությամբ ամենևին էլ նման չէր պաշտոնաթող զինվորականի, այլ գիտնականի, որն ինքնամոռաց թիթեռներ ու օձեր էր որսում։ Նա հիշել է իր ռազմական անցյալը միայն մեկ անգամ, երբ գրել է «Հայեր. Թուրքական պատերազմ» գիրքը , որն առաջին անգամ լույս տեսավ ԱՄՆ-ում։
Նա այդ պատերազմի ականատեսն էր, ընդ որում՝ Սարդարապատի մեծ ճակատամարտի անմիջական մասնակիցը։ Քանի դեռ ժամանակակից Հայաստանում դեռ չեն արգելել հիշել Սարդարապատը և հիշատակել այն ամենը, ինչը կապված է օսմանյան դժոխքից ազատագրվելու հետ, արժե պատմել նաև Ալեքսանդր Շնեուրի մասին, թեև նրա մասին ցավալիորեն քիչ է հայտնի՝ համեստ մարդ էր, հուշեր չէր գրում, իր սխրանքներով ու պարգևներով չէր պարծենում։
Սարդարապատի ճակատամարտով զբաղվող պատմաբաններին Շնեուրը հայտնի է որպես հայոց բանակի շտաբի պետ և գեներալ Մովսես Սիլիկյանի տեղակալ։ Նա Հայաստան էր եկել այն բանից հետո, երբ մասնակցել էլ Առաջին աշխարհամարտին և մի քիչ էլ՝ քաղաքացիական պատերազմին, վիրավորվել ու կոնտուզիա էր ստացել։ Նա եղել էր կամավորական բանակի կազմում, նշանակում ստացել Բաքվում, սակայն այնտեղ երկար չէր մնացել՝ նախ ստանձնելով Էրզրումում 1-ին բանակային բրիգադի շտաբի պետի պաշտոնը, ապա՝ Էրզրումի ամրոցի շտաբի պետի պաշտոնը, ապա արդեն՝ Հայաստանի Հանրապետության շտաբի պետի պաշտոնը։
Բեկ–Փիրումյանի մարտական բաճկոնի գաղտնիքը. ինչպես «Էրզրումի առյուծը» հաղթեց Սարդարապատում
Շնեուրն իր գրքում, ի թիվս այլ բաների, արձանագրել է, որ հեծելազորային դասակի հրամանատարը Հովհաննես Բաղրամյանն էր, հետագայում Խորհրդային Միության փառապանծ մարշալը, իսկ ահա գնդի հրամանատարը Պավել Զոլոտարևն էր։ Հենց այս գունդն էր, որ դիմավորեց Արշալույս և Արմավիր գնացող թուրքերին և նրանց ջարդեց Եղեգնուտում հայ-ռուսական սահմանապահ գումարտակի աջակցությամբ, որի հրամանատարն էր փոխգնդապետ Սիլինը։
Սարդարապատից հետո Շնեուրը փորձեց հակահետախուզական ծառայություն կազմակերպել Առաջին Հանրապետության համար։ Ինչ-որ բան սկսել էր ստացվել, դատելով խիստ սակավ փաստաթղթերից, նույնիսկ՝ շատ բան, բայց անհայտ պատճառներով գնդապետ Շնեուրը 1919 թվականի սեպտեմբերին գործերը փոխանցել է կապիտան Վահագն Մուրադյանին և մեկնել Տագանրոգ, իսկ այնտեղից էլ՝ Թուրքիայի Գալիպոլիում գտնվող սպիտակգվարդիականների ճամբար։ Հետո նա արագ հայտնվել է Բուլղարիայում, որոշ ժամանակ ռազմական ինժեներիա է դասավանդել Պլովդիվում, ավելի ուշ՝ ֆրանսիական Լիոնում, իսկ 1929 թվականին տեղափոխվել է Թունիս, որն այն ժամանակ ֆրանսիական գաղութ էր։
Շնեուրը, որը պաշտոնապես Ֆրանսիական աշխարհագրական դեպարտամենտի աշխատակից էր, աշխատել է որպես հողաչափ ճանապարհների ու կամուրջների դեպարտամենտում: Ապրել է Թունիսում մինչ այդ երկրի անկախանալը (1956 թվական), ապա ներգաղթյալի կարգավիճակ է ստացել Միացյալ Նահանգներում։

Հենց Թունիսում էր, որ նա վերջապես իրականացրեց մանկության երազանքը՝ ուսումնասիրել թիթեռներին ու օձերին։ Հյուսիսային Աֆրիկայում ապրած քառորդ դարի ընթացքում Շնեուրը տեղի թիթեռների եզակի հավաքածու է ստեղծել՝ ավելի քան 800 տեսակ, որոնցից մի քանիսը նա առաջին անգամ է նկարագրել։ Այնուհետև հավաքածուի մեծ մասը փոխանցվել է Սան Ֆրանցիսկոյի Բնության պատմության թանգարանին:

Թեև պատերազմներն այստեղ էլ իրենց հետքը թողեցին ճակատագրի վրա։ 1943 թվականի ամռանը պաշտոնաթող գնդապետ Ալեքսանդր Շնեուրը մեջքից բեկորային վիրավորում ստացավ, երբ հիտլերականները ռմբակոծում էին Թունիսի Բիզերտա քաղաքը։ Այնուհետև նա տասնամյակներ շարունակ խաղաղ կյանք վարեց Կալիֆոռնիայում, գիտական աշխատանքներով ու գրքերով, կենդանի բնության ատլասներով, սիրելի թիթեռներով շրջապատված։ Նա պահպանել էր մտքի հստակությունն ու ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, 90 տարեկանում ուր ասես՝ գնում էր առանց ուղեկցորդի։ Հնարավոր է, որ միայնակ ու ակնհայտորեն ոչ չքավոր ծերունու կերպարը հանցագործության մղեց մի երկոտանի տականքի։
1974 թվականին Սան Ֆրանցիսկոյի իր տան շեմին Շնեուրը դաժան ծեծի ենթարկվեց. հարձակվողը բավարարվել էր գիտնականի դրամապանակով. հազիվ թե նա իր մոտ մեծ կանխիկ գումար ունենար:
Ծերունին այդ ծեծից այդպես էլ ուշքի չեկավ՝ գրեթե երեք տարի ծանր հիվանդ էր, և մահացավ 1977 թվականին՝ 94 տարեկանում։ Նրան թաղեցին հենց Ֆրիսկոյում՝ Կոլմե սերբական ուղղափառ գերեզմանատանը։
Գուցե մի օր երևանյան փողոցներից մեկը կոչվի Ալեքսանդր Շնեուրի անունով՝ նա արժանի է դրան։ Մի օր՝ ապագայում, գուցե՝ ոչ հեռավոր։ Հիմա այդ հարցը բարձրացնելը դժվար թե իմաստ ունի։
Լրահոս
0