00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծաղկած» Սևանը. ինչպե՞ս կարելի է լիճը փրկել ճահճացումից

© Sputnik / Aram Nersesyan«Ծաղկած» Սևանը
«Ծաղկած» Սևանը - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2022
«Ծաղկած» Սևանը
Բաժանորդագրվել
Արդեն մի քանի տարի է` Սևանա լիճը «ծաղկում» է, բայց այս տարի այդ գործընթացն ավելի մասշտաբային բնույթ է կրում։ Ոմանք պնդում են` եթե հրատապ միջոցներ չձեռնարկվեն, լիճը ճահճի կվերածվի, մյուսները հուսով են, որ իրավիճակը դեռ կարելի է փրկել: Որտեղի՞ց են առաջացել կապտականաչ ջրիմուռները, ինչո՞ւ են դրանք ծաղկում, ինչպե՞ս կանխել Սևանի ճահճացումը՝ պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Սևանա լիճը զբաղեցնում է Հայաստանի ընդհանուր տարածքի գրեթե 5%-ը և առանցքային դեր ունի երկրի տնտեսության մի շարք ոլորտներում՝ զբոսաշրջություն, ձկնորսություն, գյուղատնտեսություն։
Այժմ լիճը էկոլոգիական լուրջ խնդրի է բախվել։ Մասնագետները երեք հիմնական խնդիր են արձանագրում` ջրի մակարդակի իջեցում, օդի ջերմաստիճանի բարձրացում և լճի բնակիչների թվի կրճատում, բայց երկրորդական պատճառներ էլ կան, որոնք պայմանավորված են մարդածին գործոնով:
Այս ամենը հանգեցրել է ջրի քիմիական կազմի փոփոխության և, որպես հետևանք, կապտականաչ ջրիմուռների ակտիվ ծաղկման: Որոշ մասնագետներ պնդում են՝ այս տարի «ծաղկման» գործընթացն առանձնահատուկ ակտիվ է։
© Sputnik / Aram Nersesyan

Կանաչած Սևանը

Կանաչած Սևանը - Sputnik Արմենիա
1/3

Կանաչած Սևանը

© Sputnik / Aram Nersesyan

Կանաչած Սևանը

Կանաչած Սևանը - Sputnik Արմենիա
2/3

Կանաչած Սևանը

© Sputnik / Aram Nersesyan

Կանաչած Սևանը

Կանաչած Սևանը - Sputnik Արմենիա
3/3

Կանաչած Սևանը

1/3

Կանաչած Սևանը

2/3

Կանաչած Սևանը

3/3

Կանաչած Սևանը

Ի՞նչն է ծաղկում և ինչո՞ւ
Լճի կանաչելու մասին առաջին հիշատակումը եղել է դեռևս 20-րդ դարի 40-ականներին։ Արդեն այդ ժամանակ նկատելի են դարձել ջրի մակարդակի հետ կապված առաջին խնդիրները։ Բանն այն է, որ 1933թ.-ին որոշվել էր լճից ջուր վերցնել հիդրոէլեկտրակայանին մատակարարելու համար։ Հրազդան գետի հունն ընդլայնվել էր, իսկ 40 մետր խորության վրա ջրատար թունել էր անցկացվել: Այդ ժամանակից ի վեր լճի մակարդակն ամեն տարի մեկ մետրով իջնում էր։
Դա հանգեցրեց լճի էկոհամակարգի հետագա փոփոխության։ Արդեն 1964 թվականին գրանցվեց լճի առաջին խոշոր «ծաղկումը», նույն ժամանակ էլ նկատվեցին կապտականաչ ջրիմուռները։ Այդ ընթացքում լճի մակարդակը 1916 մետրից (1933-ին) իջել էր մինչև 1898 մետր (1964-ին): Ամենամյա «ծաղկման» գործընթացը շարունակվեց մինչև 20-րդ դարի 80-ականները։
Հիդրոբիոլոգ Հերբերտ Վարդանյանը հիշում է, որ ծաղկումն այն ժամանակ տեղի էր ունենում սինուսոիդալ սխեմայով (այսինքն՝ փոփոխական)։ Միակ բանը, որ արվում էր այդ տարիներին, գետերով լիճ թափվող ցեխաջրերն ու կեղտաջրերը կրճատելն էր (28 գետ է թափվում Սևան, որոնցից 10-ը՝ խոշոր)։
© Sputnik / Aram NersesyanՀերբերտ Վարդանյան
Гидробиолог Герберт Варданян - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2022
Հերբերտ Վարդանյան
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ 2018թ․-ից ի վեր լճի «ծաղկման» նոր ալիք է սկսվել, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց թվում ջրի մակարդակի նվազումն է։
«Ծաղկման» վրա ազդում են նաև ջրի ջերմաստիճանի բարձրացումը, ցիանոբակտերիաների աճը, լճի «բնակիչների» թվի կրճատումը։ Բացի այդ, Սևանա լիճ են թափվում ափին գործող քոթեջների, հյուրանոցների, ռեստորանների, ինչպես նաև բնակելի տների կեղտաջրերը:
«Գյուղերում և բնակավայրերում տները հիմնականում միացված չեն կոյուղու ցանցերին, կամ էլ այդ ցանցերը վատ վիճակում են։ Այդ պատճառով կեղտաջրերն ու կենցաղային ջրերը լցվում են գետերը, որոնք էլ լիճն են թափվում», - ասաց Վարդանյանը։
Վերջին տվյալով` Գավառում տների միայն 47%-ը կոյուղի ունի, Մարտունիում՝ 45%-ը, Վարդենիսում՝ 20%-ը։ Լճում ջրի մեխանիկական մաքրման երեք կայան կա։ Տրամաբանորեն ջրի մեխանիկական մաքրումից հետո աղբը պետք է տեղափոխվի աղբավայր։ Բայց քանի որ մարզում աղբավայր չկա, լճից հանված աղբը թողնում են որտեղ պատահի, և գարնանը, երբ գետերը վարարում են, թափոնները կրկին հայտնվում են Սևանում:
© Sputnik / Aram Nersesyan

Սևանի ափին կուտակված աղբը մարքվում է

Սևանի ափին կուտակված աղբը մարքվում է - Sputnik Արմենիա
1/3

Սևանի ափին կուտակված աղբը մարքվում է

© Sputnik / Aram Nersesyan

Սևանի ափին կուտակված աղբը մարքվում է

Սևանի ափին կուտակված աղբը մարքվում է - Sputnik Արմենիա
2/3

Սևանի ափին կուտակված աղբը մարքվում է

© Sputnik / Aram Nersesyan

Սևանի ափին կուտակված աղբը մարքվում է

Սևանի ափին կուտակված աղբը մարքվում է - Sputnik Արմենիա
3/3

Սևանի ափին կուտակված աղբը մարքվում է

1/3

Սևանի ափին կուտակված աղբը մարքվում է

2/3

Սևանի ափին կուտակված աղբը մարքվում է

3/3

Սևանի ափին կուտակված աղբը մարքվում է

Փորձագետն անձամբ է զբաղվում լիճ թափվող մեծ ու փոքր գետերի ջրի որակի ստուգմամբ։ Արդյունքները ցույց են տալիս, որ ակունքներում ջուրը մաքուր է, իսկ այ բնակավայրերի մոտակայքում մանրէների, աղիքային ցուպիկների և մի շարք այլ պաթոգեն միկրոօրգանիզմների պարունակությունը մեծ է։
Վարդանյանը լուծում է համարում կեղտաջրերի մեխանիկական մաքրման՝ կենսաբանական մաքրման բաղադրիչով հագեցած կայանների կառուցումը, հասարակական հաստատությունների և բնակելի կառույցների համար կոյուղու ցանցերի կառուցումը։
«Ծաղկմանը» նպաստում է նաև ջրի մակարդակի անգրագետ բարձրացումը։ 2001 թվականին կառավարությունը որոշեց Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացնել առնվազն վեց մետրով՝ հասցնելով 1903,5-ի։ Ընդ որում` լճի ափամերձ գոտին պատշաճ կերպով չմաքրվեց, ինչի հետևանքով մեծ քանակությամբ աղբ, ծառեր ու թփեր մնացին ջրի տակ, և բազմաթիվ օրգանական և կենսածին նյութեր հայտնվեցին ջրում։ Վարդանյանը նշում է, որ նախքան մակարդակը բարձրացնելը պետք էր մաքրել տարածքը։
Ձկնաբան, «Սևան» ազգային պարկի ձկնաբույծ Նորիկ Բադալյանը վստահ է, որ «ծաղկումը» չի ազդում Սևանա լճի կենսոլորտի վրա, բայց լճի բնակիչների կրճատումը բացասաբար է անդրադառնում ջրի որակի վրա։
© Sputnik / Aram NersesyanՆորիկ Բադալյան
Ихтиолог, рыбовод Национального парка Севан Норик Бадалян - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2022
Նորիկ Բադալյան
Բանն այն է, որ վերջին տարիներին լճում սրընթաց նվազել է «սանիտարների» (խեցգետնի և կողակի) քանակը, որոնք սնվում են հատակին նստվածք տվող ջրիմուռներով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Բադալյանն ասաց, որ վերջին տարիներին խեցգետնի թիվը նվազել է գրեթե 10 անգամ՝ հազար տոննայից հասնելով 100 տոննայի (2020 թվականին)։
Նրա խոսքով` ձկների քանակը կրճատվում է ապօրինի ձկնորսության և լճում տեղի ունեցող գործընթացների հետևանքով, որոնք պայմանավորված են ջրի մակարդակի իջեցմամբ և «ծաղկումով»: Բադալյանը վստահեցրեց` քայլեր են ձեռնարկվում որսագողությունը կանխելու և պոպուլյացիան մեծացնելու համար։
Ազգային պարկում ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որը շուրջօրյա ռեժիմով հերթապահություն է իրականացնում առափնյա գոտիներում։ Դա օգնում է նվազեցնել որսագողության դեպքերը։
Պաշտոնապես ձկնորսությունը թույլատրված է լճի 25 հատվածներում։ 2022 թվականին ձկնորսության հայտ է ներկայացրել 577 քաղաքացի։ Դա 2020թ.-ի (220 մարդ) և 2021թ.-ի (308) ցուցանիշներից գրեթե կրկնակի շատ է։ Ըստ Բադալյանի` ավելի ու ավելի շատ մարդիկ են դուրս գալիս ստվերից և ձգտում են օրինական աշխատել։
Ձկնաբանը կարծում է, որ հետևողական աշխատանքի շնորհիվ լճում ձկան պաշարներն աստիճանաբար բարելավվում են։ Այսպես` 2021 թվականին հաջողվել է ավելացնել խեցգետնի պոպուլյացիան և պաշարները հասցնել 105 տոննայի։ 2020 թվականին սիգի արդյունագործական պաշարների ծավալը կազմել է 586 տոննա (ընդհանուրը՝ 2 300 տոննա): 2021 թվականին այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել՝ 642 տոննա։
Թույլատրվում է 400 գրամ և ավելի քաշով սիգի որսը։
Լճի «բնակչության» ավելացման վրա ազդել է նաև մանրաձկների արհեստական արտանետումը։ 2022 թվականի հունիսին Ծակքար գետ է բաց թողնվել 15 500, Գավառագետ՝ 163 հազար հատ Սևանի իշխանի մանրաձուկ։
Խնդիրը ֆոսֆորն ու ազո՞տն են
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ ծաղկումը կապում է ջրում ֆոսֆորի և ազոտի բարձր ցուցանիշների, ջրի մակարդակի իջեցման ու ջերմաստիճանի բարձրացման հետ։
Մեծ քանակությամբ ազոտն ու ֆոսֆորը ջուրն են լցվում բնակելի տներից, հյուրանոցներից և ռեստորաններից, ինչպես նաև գյուղատնտեսական տարածքներից: Դրանց պարունակության ավելացումը հանգեցնում է էվտրոֆիկացիայի (ջրամբարների մամռացման), ինչն էլ իր հերթին արտահայտվում է ջրիմուռների ինտենսիվ աճով և ջրում թթվածնի պարունակության կրճատմամբ: Դա բացասաբար է անդրադառնում ամբողջ էկոհամակարգի վրա։ Ջրում կենսածինների հայտնվելուն նպաստել են նաև կենցաղային չմաքրված հոսքերը։ Բացի այդ, դրա վրա ազդում է նաև ֆոսֆորը, որը կուտակվել է հատակային նստվածքներում, ինչը հատկապես զգալի է լճի «սանիտարների» կրճատման ֆոնին։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Շահնազարյանը նշեց, որ հուլիսի 15-ի դրությամբ, ջրում ֆոսֆորի պարունակությունը զրոյի է հասել, այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ այն կրկնակի գերազանցում էր նորման։ Մասնագետը պնդում է, որ դրանից հետո կալցիումի անջատման գործընթացն է սկսվելու, և լճում կանաչ գոտիները սպիտակ կամ բաց կապույտ գույն կստանան։
«Կալցիումի ֆոսֆատը կիջնի ջրի հատակը, լիճը կազատվի ջրիմուռներից։ Օգոստոսի կեսերին ամեն ինչ կկարգավորվի, սակայն դա չի լուծի խնդիրը հայեցակարգային առումով», – ասաց Շահնազարյանը։
Նրա խոսքով` եթե բացառապես բոլոր խորհուրդներին հետևեն ու ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումները, լիճը կարող է ամբողջությամբ փոխել իր ջրային հաշվեկշիռն ու մաքրվել 20-30 տարվա ընթացքում։ «Ծաղկման» գործընթացը դեռ հնարավոր է կանգնեցնել, և պետք է անել ամեն ինչ` ժամանակը բաց չթողնելու համար։
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ևս կարևորեց լճի մակարդակի բարձրացումը. միայն այդպես կարելի է իջեցնել ջրի ջերմաստիճանը և դանդաղեցնել ջրիմուռների ծաղկման գործընթացը:
Նա կարծում է, որ օրգանական նյութերի կամ ջրի մեջ կենսածին տարրերի քանակի կրճատմանը կարելի է հասնել միայն մաքրման կայանների կառուցմամբ: Առափնյա գոտիներում անասունների արածեցումն առհասարակ պետք է բացառվի։
© Sputnik / Aram NersesyanՍևանի ափին «հանգստացող» կովեր
Крупный рогатый скот на побережье озера Севан у города Мартуни - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2022
Սևանի ափին «հանգստացող» կովեր
«Կապտականաչ ջրիմուռների որոշակի տեսակներ տոքսիններ են արտազատում, որոնք կարող են ազդել թե՛ ջրի որակի, թե՛ ջրային կենդանիների վրա։ Այն մարդկանց մոտ, որոնք կլողան այդպիսի ջրում, կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջանալ»,- նշեց Գաբրիելյանը։
Բացի այդ, կարևոր է հետևել ջրառին և այն իրականացնել միայն թույլատրելի չափով։
Լճի «ծաղկումն» ամենից շատ տեղի բնակիչներին է անհանգստացնում։ Ոմանք նույնիսկ դադարեցրել են ոռոգման նպատակով ջրառը։
Ի դեպ, 2019 թվականի դեկտեմբերին «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել լճից ջրառը սահմանափակելու համար:
Սևանա լճից տարեկան բացթողումները պաշտոնապես չպետք է գերազանցեն 170 մլն խորանարդ մետրը։ Սակայն դա չխանգարեց, որ ԱԺ–ն 2021 թվականի օգոստոսին հաստատի ոռոգման նպատակով լրացուցիչ ջրառը՝ այն հասցնելով 245 մլն խմ-ի:
Սևանա լիճ են այցելում ինչպես տեղացիները, այնպես էլ օտարերկրացիները։ Դրան նպաստում է նաև այս տարվա սաստիկ շոգը։ Հուլիսին ափամերձ ջրերի ջերմաստիճանը կազմել է 19,5-20 աստիճան, ինչը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է:
Ի դեպ, Սևան քաղաքի և մերձակա բնակավայրերում ապրողներն ասում են, որ ջուրն առավել աղտոտված է այն հատվածներում, որտեղ գետերն են թափվում, իսկ հանրային լողափերի տարածքում զգալիորեն մաքուր է:
© Sputnik / Aram NersesyanՀանրային լողափ
Общественный пляж на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2022
Հանրային լողափ
Հանգստացողների թվի զգալի ավելացման մասին են խոսում նաև ափամերձ հաստատությունների, փրկարարական ծառայության և «Սևան» Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները։
ՊՈԱԿ–ի ղեկավար Պողոս Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ իրենց թիմը հետևում է կարգուկանոնին։
© Sputnik / Aram NersesyanՊողոս Մարտիրոսյան
Руководитель отряда спецназначения ГНКО Нацпарк Севан Погос Мартиросян - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2022
Պողոս Մարտիրոսյան
Ի՞նչ է արվում
«Սևան» Ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը նշում է, որ այս տարի հանգստացողների թիվն արդեն գերազանցել է 2021 թվականի ցուցանիշները: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է ապամոնտաժել ափամերձ գոտիների ապօրինի շինությունները։
© Sputnik / Aram NersesyanԿարեն Մնացականյան
Директор ГНКО Национальный парк Севан Карен Мнацаканян - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2022
Կարեն Մնացականյան
Հիմա մի շարք տարածքներ են մաքրվում, այդ թվում` Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի ափերը։
Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև 2022 թվականի ավարտը։ «Արդեն մաքրվել է 25 հա, մեծ քանակությամբ աղբ է դուրս բերվել։ 2023 թվականին կսկսվեն մյուս գոտիների մաքրման աշխատանքները»,- ասում է Մնացականյանը։
© Sputnik / Aram NersesyanՍևանի ափին կուտակված աղբը
Мусор на побережье озера Севан у города Мартуни - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2022
Սևանի ափին կուտակված աղբը
Նա չի բացառում, որ ժամանակի ընթացքում այստեղ կարող են հանգստի նոր գոտիներ կառուցվել։ Ծրագրում են նաև լիճ թափվող գետերի համար մաքրման կայաններ տեղադրել, ինչը թույլ կտա բարելավել Սևանի էկոհամակարգը:
Բարձրլեռնային Սևանա լիճն ամենամեծն է Կովկասում։ Այն ոչ միայն Հայաստանի խորհրդանիշներից մեկն է, այլև երկրի ջրային ռեսուրսների կարևոր ռազմավարական պաշարը։
Լճի ջրային ռեսուրսների ինտենսիվ և հաճախ չհիմնավորված օգտագործումը խախտել է հավասարակշռությունը, կենսաբանական գործընթացները և լճի ամբողջ էկոհամակարգը: Ուստի անհրաժեշտ են հրատապ և հստակ քայլեր, որպեսզի քաղցրահամ լիճը մի քանի տարի անց չվերածվի ճահճի․․․
Լրահոս
0