Սերգեյ Լավրովը մեկնում է Աֆրիկա

© SputnikՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2022
Սերգեյ Լավրով
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Աֆրիկայի հետ լավ հարաբերություններ ունի դեռևս ԽՍՀՄ–ի ժամանակներից։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հնգօրյա շրջագայության է մեկնում աֆրիկյան երկրներ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոս, Եթովպիա, Ուգանդա և Կոնգոյի Հանրապետություն. նախատեսվում է քննարկել միջազգային, տարածաշրջանային օրակարգերն ու երկկողմ համագործակցությունը:
ՌԻԱ Նովոստիին և RT-ին տված բացառիկ հարցազրույցում Լավրովն ասել է, որ Ռուսաստանը Աֆրիկայի հետ լավ հարաբերություններ ունի դեռևս ԽՍՀՄ–ի ժամանակներից, և վերջին տարիներին Մոսկվան ակտիվորեն վերականգնում է իր դիրքերը մայրցամաքում, ինչին աֆրիկացիները փոխադարձաբար արձագանքում են։
Լավրովի աֆրիկյան նախորդ մեծ շրջագայությունը եղել է 2018 թվականին, այն ժամանակ նա այցելել էր Անգոլա, Նամիբիա, Մոզամբիկ, Եթովպիա և Զիմբաբվե:
ԱՄՆ-ն և ԵՄ-ն դադարել են խոչընդոտել պարենային գործարքին. Լավրով
Լրահոս
0