00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու «Վառեմ-մարեմ»-ի գաղտնիքը. ինչպես արվեստանոցը աշխատավայր դարձավ նաև շան համար

© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրու «Վառեմ-մարեմ» արվեստանոցը
Գյումրու «Վառեմ-մարեմ» արվեստանոցը - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2022
Գյումրու «Վառեմ-մարեմ» արվեստանոցը
Բաժանորդագրվել
Չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին` այս արվեստանոցը այցելուների պակաս չունի: Sputnik Արմենիան պատմում է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմ» պատշգամբի հանդիպակաց հատվածում գտնվող համանուն արվեստանոցի մասին։
Փոքրիկ, հին կահավորումով արվեստանոցի վերածված նախկին ավտոտնակը շատ կարճ ժամանակում Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկն է դարձել։ Ո՞րն է գաղտնիքը։

«Արվեստանոցն ունիկալ է իր մարդկանցով՝ ունենք թիմ, որի մասին կերազեն շատերը՝ Ալբերտը, Լիանան, Տիգրանը, կինս՝ Շուշանը, ես ու նույնիսկ մեր շունը՝ Ասլանը, որը մեր արվեստանոցի PR մենեջերն է, Հայաստանի միակ շունը, որը մշտական աշխատանք ունի արվեստանոցում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Միքայել Վարդպարոնյանը, որը արվեստանոցի համահիմնադիրներից է։

© Sputnik / Armenuhi Mkhoyan Միքայել Վարդպարոնյան
Микаел Вардпаронян у мастерской Варем-Марем в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2022
Միքայել Վարդպարոնյան
Նրանք իրենց «խարիզմատիկ» շանը «ռասկրուտկա» անելու համար նախ ինստագրամյան էջ են բացել, որից հետո շատերը սկսել են արվեստանոց այցելել հենց շանը տեսնելու համար։ Հայաստանի զբոսավարներից շատերը Ասլանին ընդգրկել են իրենց տուրերի մեջ: Այնպես որ արվեստանոցում ոչ մեկը պարապ չէ. բոլորն իրենց գործով են զբաղված:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ասլանը
Мастерская Варем-Марем в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2022
Ասլանը
Բոլոր ցանկացողները կարող են այստեղ բացահայտել կավագործության գաղտնիքները, իսկ գյումրեցի արվեստագետները` վաճառել իրենց պատրաստած հուշանվերները: Բոլորովին վերջերս էլ նոր բիզնես գաղափար է կյանքի կոչվել՝ բացվել է սուրճի պատուհանը, որտեղ ոչ թե սուրճ է վաճառվում, այլ սուրճի բաժակ՝ այցելուի դիմանկարով:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Սուրճի բաժակ՝ այցելուի դիմանկարով
Мастерская Варем-Марем в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2022
Սուրճի բաժակ՝ այցելուի դիմանկարով
Նախաձեռնության հեղինակներն իրենց երազանքն իրականություն են դարձրել անսահման նվիրումի, սիրո ու ընկերների օգնությամբ. կողմնակի որևէ ֆինանսավորում ու ներդրում չի եղել։
«Մեզ՝ հետերկրաշարժյան արվեստագետներից շատերի համար արվեստանոցը երազանք էր: Ես այդ խնդիրը չեմ ունեցել, քանի որ պապս ճանաչված արվեստագետ էր ու իր արվեստանոցն ուներ։ Ես արվեստանոցում եմ մեծացել, բայց իմ սերնդակիցներն այդ խնդիրն ունեցել են»,- հենց այդ խնդիրը լուծելու համար Միքայել և Շուշան Վարդպարոնյան ամուսինները ձեռք են բերել ավտոտնակն ու որոշակի ձևափոխումից հետո մութ ու անհրապույր տարածքը վերածել արվեստանոցի:
Այստեղ նաև կավագործության վարպետության դասեր են անցկացվում։ Այդ ժամերին մի քիչ նեղվածք է լինում, բայց ոչ ոք չի նեղվում դրանից. շատերի համար կավագործությունը ոչ միայն հոբբի, այլև թերապիա է դարձել:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Վարպետության դասեր
Мастерская Варем-Марем в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2022
Վարպետության դասեր
Շամիրամ Բաղդասարյանը Գյումրի է եկել Քարվաճառից, 63 տարեկան է, ժողգործիքների նվագախմբի նախկին երգչուհի, պատերազմից հետո այլևս չի երգում և որոշել է կյանքում առաջին անգամ ուժերը փորձել կավագործության մեջ։
«Արվեստը միշտ եմ սիրել, հիմա կավն եմ շատ սիրում, երեխայի նման անհամբեր սպասում եմ` երբ է օրը գալու, որ գամ արվեստանոց»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է տիկին Շամիրամը:
Ու մինչ նա վարպետորեն նկարազարդում է իր պատրաստած կավե բաժակը, Շվեյցարիայից Հայաստան եկած Սելինեն ու Նոր Հաճնից եկած ընտանիքը նոր-նոր են փորձում ծանոթանալ կավի հետ։
© Photo : Varem-MaremՏիկին Շամիրամի պատրաստած բաժակը
Мастерская Варем-Марем в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2022
Տիկին Շամիրամի պատրաստած բաժակը
«Տարիքային սահմանափակում չունենք։ Վարպետության դասերը 0-99 տարեկան երեխաների համար են։ Մեր ամենակրտսեր այցելուն 2 տարեկան է»,- ժպտալով ասում է Միքայելը:
Երիտասարդ գյումրեցիներն իրենց ծրագիրն այսքանով ավարտված չեն համարում. արվեստանոց այցելող յուրաքանչյուր արվեստագետ ազատ կարող է ներկայացնել իր գաղափարը, կյանքի կոչել այն ու գումար վաստակել։
© Photo : Varem-MaremԳյումրու «Վառեմ-մարեմ» արվեստանոցում
Мастерская Варем-Марем в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2022
Գյումրու «Վառեմ-մարեմ» արվեստանոցում
Երուսաղեմի ծաղիկներն ու Պոլոզ Մուկուչի շիրմաքարը
Լրահոս
0